ԵՄ-ն Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նպատակով բանակցություններ կսկսի
ՄիջազգայինԵվրոպական հանձնաժողովը մայիսի 19-ին ընդունել է երաշխավորել է Հայաստանի և Եվրամիության միջև իրավական համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելը: Այս մասին տեղեկացնում է europa.eu-ն:
ԵՄ` արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու նպատակով:
ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու փոխարեն, Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի ընդունած որոշումից հետո, 2013 թվականի նոյեմբերին հայկական կողմն ու Եվրամիությունը համաձայնության եկան շարունակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և ուժեղացնելու հանձնառությունը:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21-22-ին կանցկացվի Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, և փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնոժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին: