«Լոռի» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ՍպորտՎանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել:
«Հարգելի ֆուտբոլասերներ. հայտնում ենք, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։
Դրական թեստավորվածները մեկուսացված են»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ