Երեխան ծնվել է սիրտը դրսում. տեսանյութ
LifeՀնդկաստանի հյուսիսային Հարիանա նահանգում երեխան ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ՝ սրտի էկտոպիա: Նորածնի մասին տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։
Բժիշկները հայտնել են, որ նորածինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում:
Սրտի էկտոպիան հազվագյուտ բնածին հիվանդություն է, որի ընթացքում սիրտը զարգանում է կրծքավանդակից դուրս: Դրանից տառապող երեխաների մեծ մասը մահանում է կյանքի առաջին տարում: Այս արատով ամենաերկարը կարողացել է ապրել ամերիկացի Քրիստոֆեր Ուոլը: Նա ենթարկվել է մի քանի վիրահատությունների և ապրել 34 տարի:
Ավելին՝ այստեղ