Ավտովթար Արթիկում․ երկու երիտասարդ աղջիկ տեղափոխվել է հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումՇիրակի մարզում օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։55-ի սահմանում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան - Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Քուչակ գյուղի բնակիչ 25-ամյա Ժորա Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արթիկ քաղաքի բնակիչ 27-ամյա Միսակ Մ-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Սիրվարդ Վ․-ն և 24-ամյա Մարիա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։