«Կումանի նախագծի ողնաշարը Մեսսին է»․ Բարտոմեու
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին գլխավոր դերակատարում ունի իսպանական ակումբում Ռոնալդ Կոմանի նախագծի համար: Ավելի վաղ Բարտոմեուն հայտարարել էր, որ 57-ամյա Կումանը կգլխավորի «Բարսելոնան», «եթե անակնկալներ չլինեն»: «Մեսսին բազմիցս ասել է, որ ցանկանում է ավարտել կարիերան «Բարսելոնայում»: Չնայած մեր հիասթափությանը Լիսաբոնում կայացած խաղի վերաբերյալ՝ մենք կշարունակենք աշխատել նոր նախագծի վրա: Մեսսին շարունակում է մնալ աշխարհի լավագույն խաղացողը և նա մեզ հետ է»,֊ասել է Բարտոմեուն: «Ես չեմ ցանկանում վատ խոսել որևէ մեկի մասին, ես ուզում եմ գովաբանել այն խաղացողներին, ովքեր մեզ համար ձևավորեցին աշխարհի լավագույն ակումբը: Եվ այժմ ժամանակն է նրանցից որոշներին բոլոր պատիվո նշաններով ճանապարհ դնելու։ «Բարսելոնան» գումար ունի։ Բայց ենք խնդիր ունենք չափազանց բարձր աշխատավարձ վճարելու առումով: Համաճարակի պատճառով եկամուտները նվազել են, ուստի մենք պետք է աշխատավարձերը կրճատենք, որպեսզի նոր խաղացողներ ներգրավենք»,֊հավելել է Բարտոմեուն։