Նյու Յորքի մոտակայքում օդանավն ընկել է ջրամբարը. կա 2 զոհ
ՄիջազգայինՆյու Յորք քաղաքից 48 կմ հեռավորության վրա թեթեւ օդանավը վթարի է ենթարկվել եւ ընկել Թիթիքուս արհեստական ջրամբարը: Ինչպես հայտնել է քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը, օդանավում եղած 2 հոգին զոհվել են: Նրանց մարմիններն ու անձնական իրերը գտել են ջրամբարի հատակին:
1971թ. արտադրության Beechcraft Bonanza օդանավի որոնումները սկսվել էին անցյալ հինգշաբթի՝ օդանավի հետ կապը կորցնելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեպի Դանբերի թռչող օդանավի 2 ուղեւորների ինքնությունը հաստատվել է: Քոնեքթիքութ նահանգի բնակիչ Էրիկ Հորզան հաստատել է, որ օդանավում եղել են իր հայրն ու խորթ մայրը: