Տոկիոյի կենտրոնում անհայտ անձինք 600 հազար դոլարի ոսկյա զարդեր են գողացել
ՄիջազգայինՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնական թաղամասերից մեկում ոսկերչական խանութ են կողոպտել: Այս մասին հայտնել է Տոկիոյի ոստիկանական վարչությունը:
Ըստ նրա տեղեկությունների՝ սպիտակ դիմակներով 3 չարագործ՝ ենթադրաբար արտասահմանցիներ, մտել են Սիբույա թաղամասի բանուկ փողոցներից մեկի վրա գտնվող ոսկերչական խանութը, ծեծել պահակին, մուրճով կոտրել ցուցափեղկը եւ գողացել 40 թանկարժեք զարդ: Նախնական գնահատականներով՝ վնասի ընդհանուր չափը կազմում է 75 մլն իեն (մոտ 600 հազար դոլար), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս Տոկիոյի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները: