«Արարատ»-ում COVID 19-ի դեպքերն ավելացել են
Ուշադրության կենտրոնումԱնցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Երկու թիմում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմերում։
Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։
Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։