Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո


Մսագործը կենդանի մորթելու դանակով մի մարդ է սպանել, մյուսին վիրավորել. ինչպես է եղել սարսափելի դեպքը

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Հովհաննես Պիճիկյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:   Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ: Դեպքի պահին Հովհաննես Պիճիկյանը 24 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:   Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 3-ին, ժամը  20-ի սահմաններում Գյումրիում՝ Արթուր Չ.-ի բնակարանում հացկերույթի ժամանակ վիճաբանություն է ծագել տանտիրոջ և Հովհաննես Պիճիկյանի միջև: Վիճաբանողները դուրս են եկել բակ, որտեղ Հովհաննես Պիճիկյանը իր վարած «Մերսեդես»-ի սրահից վերցնելով կենդանիների մորթի համար նախատեսված  դանակ՝ հարվածել է Արթուր Չ.-ի որովայնի աջ կեսին, վնասել է լյարդն ու աջ երիկամը և սպանել է նրան: Ապա Հովհաննես Պիճիկյանը նույն դանակով հարվածներ է հասցրել Աշոտ Է.-ի որովայնի ձախ կեսին, վնասել է աղիները և, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրա առողջությանը  պատճառել է ծանր վնաս:   Այս գործը դատարանի վարույթ է ընդունվել 2017  թվականի ապրիլին:   Գործով նախագահող առաջին երկու դատավորները տեղափոխվել են Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանից, գործի դատական քննությունը կատարել ու ավարտել է երրորդ դատավորը՝ Վահե Միսակյանը: Հավելենք, որ Վահե Միսակյանն էլ հետագայում տեղափոխվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, ներկայումս նա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:   Հովհաննես Պիճիկյանի գործի դատական քննության ընթացքում նշանակվել են ամբուլատոր  դատահոգեբուժական, ապա՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություններ: Դատարանում Հովհաննես  Պիճիկյանն  իրեն մեղավոր է ճանաչել և հայտնել է, որ իր «հոգեբանական վիճակից ելնելով»՝ դեպքի պահին չի գիտակցել ու չի հիշում, թե ինչ է արել:   Հովհաննես Պիճիկյանը ցուցմունք է տվել, որ տուժողներին ճանաչել է որպես իրենց թաղի բնակիչների, նրանց հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, թշնամանք չի ունեցել:   2016 թվականի մայիսի 3-ին ինքն ու քրոջ ամուսինը՝ Սամվելը, պետք է գնային Աշոցք գյուղ՝ Սամվելի վաճառած «ՎԱԶ- 2109» մեքենան հետ վերադարձնելու, քանի որ Սամվելը գնորդի հետ տարաձայնություններ ուներ: Բայց Աշոցք չեն գնացել, քանի որ Արթուր Չ.-ն հրավիրել է իր տուն՝ հացկերույթի: Գնացել են իր «Մերսեդեսով»: Արթուր Չ.-ի բնակարանում այլ անձինք էլ կային: Հացկերույթի ժամանակ Սամվելն Արթուրին հայտնել է, որ վաճառած մեքենան հետ է վերադարձնելու: Արթուր Չ.-ն, ըստ Հովհաննեսի, Սամվելին ասել է. «Ինչի՞ համար եք հետ բերում» ու հայհոյել է, իսկ ինքը նրան դիտողություն է արել:   Ըստ Հովհաննեսի՝ Արթուրը չի ցանկացել, որ Սամվելը մեքենան հետ վերցնի, որպեսզի նրանց  մեքենաների հետ որպես տաքսի չկանգնեցնի տարածքում: Մեքենան հետ բերելու հարցի շուրջ  վիճաբանել են, Արթուրն իրեն դուրս է հրավիրել: Տանից երկուսով են դուրս եկել: Շքամուտքի մոտ Արթուրն իրեն ասել է. «Դու ո՞վ ես, որ մեր անձնական հարցերին խառնվես, քո ի՞նչ գործն ա», ու հարվածել է իրեն: Իրենց միջև քաշքշուկ է եղել, ինքն էլ նրան է հարվածել:  Հետո ինքը փորձել է նստել իր մեքենան, բայց Արթուր Չ.-ն գրպանից դանակ է հանել, ինքը դա տեսնելով՝ մեքենայի դուռը բաց թողել ու ոտքով փախել է: Արթուրը կանգնել է՝ երևի մտածելով, որ ինքը մեկ է՝ պիտի վերադառնա մեքենայի մոտ: Իսկ ինքը նայել, Արթուրին չի տեսել, մտածել է, թե նա հեռացավ, վերադարձել է: Իր մեքենայի դուռը բաց էր, ինքը նստել է վարորդի տեղը, բայց այդ պահին Արթուրը դանակով հարձակվել է իր վրա, ինքն ընկել է գետնին, հետո տեսել է, որ մեքենայի մեջ՝ ռետինե գորգի վրա, դանակ կա, վերցրել ու անկանոն թափահարել է: Դրանից հետո չի հիշում, թե ինչպես է հարվածել Արթուրին, չի հիշում՝ ինչպես է դանակը դիպել նաև Աշոտին: Ընդհանրապես չի հիշում՝ Աշոտին տեսե՞լ է դեպքի վայրում, թե՞ ոչ: Հնարավոր է՝ Աշոտին ուրիշ մեկն է վնասվածք պատճառել...   Հովհաննեսը հայտնել է, թե իր մեքենայում դանակ կար, քանի որ իրենք «մսի գործ են անում», այդ դանակով միս էր կտրատում...   Նախաքննական ցուցմունքում Հովհաննես Պիճիկյանը հայտնել էր, թե իրեն քաշքշող Արթուր Չ.-ին վախեցնելու նպատակով է իր մեքենայի սրահից վերցրել կենդանի մորթելու համար օգտագործվող դանակը ու անկանոն թափահարել է: Այդ ընթացքում նկատել է իրենց մոտեցող Աշոտ Է.-ին: Հավանաբար Աշոտին դանակով հարվածել է այն ժամանակ, երբ նա փորձում էր բաժանել իրեն ու Արթուրին: Աշոտն իրեն չի հարվածել: Դանակով  հարվածներ հասցնելուց հետո ինքը հեռացել է դեպքի վայրից, զղջացել է կատարածի համար:   Հովհաննեսը նշել է, թե զայրույթի պահերին երբեմն չի գիտակցում իր կատարած արարքները: Դեպքի պահին ինքը չի ցանկացել որևէ մեկին վնասել, բայց թե ինչպես է երկու հոգու վնասել, ինքն էլ չի հասկացել... Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Հովհաննես Պիճիկյանն ասել է, թե ինքը չի գիտակցել, որ մարդ է մահացել, իսկ երբ իմացել է, գնացել ու հանձնվել է: Ինքն առողջական խնդիրներ ունի, դեղեր է օգտագործում, հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել...   Տուժող Աշոտ Է.-ն հայտնել է, թե Հովհաննես Պիճիկյանն իր ընկերոջ՝ Սամվելի աներորդին է: Արթուր Չ.-ն իր մոտիկ հարևանն էր՝ իրենց տները 50 մետր հեռավորության վրա են իրարից:   Դեպքի օրն ինքը մասնակցել էր ընկերներից մեկի հոր թաղմանը և ժամը 19-ի սահմաններում իր մեքենայով վերադարձել է իրենց բակ:Այնտեղ տեսել է, որ վիճաբանություն ու կռիվ է գնում, որին մասնակցում էին Հովհաննեսը, Արթուրը, իրեն անծանոթ տղաներ:  Ինքը մեքենան կանգնեցրել ու վազել է դեպի Արթուրը՝ նրան օգնելու համար: Իր ձեռքին ոչ մի բան չկար: Արթուրը գոռացել է. «Մի՛ արի, զարգել են, ձեռքերը դանակ կա»: Ինքը վազել է դեպի իր տուն, անծանոթ տղաները վազել են իր հետևից, ոտք են գցել, ինքն ընկել ու ծակոց է զգացել, հասկացել է, որ իրեն էլ են հարվածել: Ճիշտ է՝ վնասվածքը ստացել է որովայնի առաջնային հատվածում, բայց չի հասկացել՝ ով է իրեն հարվածել, նույնիսկ չի նկատել՝ ում ձեռքին դանակ կար: Ըստ Աշոտ Է.-ի՝ իրեն հարվածել է անծանոթ տղաներից մեկնումեկը, բայց Հովհաննեսն ընդունել է, որ հարվածել է իրեն, չնայած ինքը նրա ձեռքին դանակ չի տեսել, չի տեսել նաև Արթուրին հարվածելու պահը: Հովհաննեսի դեմ բողոք, պահանջ չունի...   Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, թե բակ մտնելով՝ տեսել է, որ վիճում են Հովհաննեսն ու Արթուրը: Մինչև ինքը մեքենան կանգնեցրել ու իջել է, տեսել է, որ Արթուրն ընկած է գետնին: Վազել է, որ օգնի: Հովհաննեսը կանգնած էր նրա մոտ, իրենք քաշքշել  են իրար: Արթուրն ընկած տեղից գոռացել է, որ Հովհաննեսի մոտ դանակ կա, բայց արդեն իր որովայնին հարված էր հասցված: Ինքը փախել է, վազել է դեպի ավտոտնակները, վայր է ընկել ու տեսել է, որ որովայնի մասն արյունոտ է, ուշագնաց է եղել: Աչքերը բացել է հիվանդանոցում... Չնայած Հովհաննեսը սպանել է իր ընկերոջը, և իր կյանքն էլ հազիվ է փրկվել, բայց ինքը խղճացել է Հովհաննեսին, նրա դեմ չի բողոքում...   Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Աշոտ Է.-ն պնդել է, թե որևէ մեկի մոտ դանակ չի տեսել, չի տեսել նաև Հովհաննեսի կողմից Արթուրին ու իրեն խփելու պահերը:   Արթուր Չ.-ի տանը հացկերույթին ներկա վկաները հայտնել են, որ խոսակցություն է գնացել, թե  Սամվելը ցանկանում է վաճառած մեքենան հետ վերցնել՝ գնորդի հետ անհամաձայնության պատճառով, բայց վճարված գումարը ամբողջությամբ չունի, որ վերադարձնի: Սամվելի աներորդի Հովհաննեսը դիմել է սեղանակիցներին՝ եթե ամեն մեկը մի քիչ գումարով օգնի, Սամվելը կկարողանա մեքենան հետ վերցնել: Արթուրն ասել է, թե ինքը գումար չունի, որովհետև կինը հիվանդանոցում է: Այդ հարցի շուրջ է առաջացել վիճաբանությունը Արթուրի ու Հովհաննեսի միջև...   Դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացություններով Հովհաննես Պիճիկյանը ճանաչվել է մեղսունակ:   Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Հովհաննես Պիճիկյանը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել:   Դատարանը Հովհաննես Պիճիկյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով, ու վերջին հաշվով դատապարտել է  9  տարի ազատազրկման:   Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 4-ից:   Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել գործով մեղադրող դատախազ Կ. Գաբրիելյանը և ամբաստանյալի շահերի պաշտպանները:   Մեղադրող դատախազն իր բողոքում պահանջել էր բեկանել և պատժի մասով՝ խստացման առումով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:   Դատախազը միջնորդել էր Հովհաննես Պիճիկյանին երկու հանցավոր արարքների համար վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման:   Ըստ դատախազի՝ Պիճիկյանի կատարած արարքներին անհամաչափ է առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված 9 տարի ազատազրկումը, այդ պատիժը ակնհայտ մեղմ է, չի կարող նպաստել պատժի նպատակներին:   Մեղադրողը նշել է, թե առաջին ատյանի դատարանը բավարար չափով հաշվի չի առել Պիճիկյանի կատարած արարքների հանրային վտանգավորության բարձր աստիճանը, հանցագործության գործիքը, պատճառված մարմնական վնասվածքների բնույթը, քանակն ու տեղակայությունը:   Պիճիկյանի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հանգամանքի կապակցությամբ մեղադրողը նշել է,որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Պիճիկյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա «ցուցաբերում է կոպիտ, շինծու, նպատակադրված վարք, ինչը նպատակ է հետապնդում հոգեկան առողջության խնդիրներ ունենալու պատրանք ստեղծել»:   Ամբաստանյալ Հովհաննես Պիճիկյանն ու նրա շահերի պաշտպաններ, փաստաբաններ Թ. Յայլոյանն ու Ս. Մանասյանը իրենց վերաքննիչ բողոքով խնդրել էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հովհաննես Պիճիկյանին արդարացնել մեղսագրված արարքներում, քանի որ, ըստ պշտպանական կողմի, գործի քննության ընթացքում չի հիմնավորվել, որ Պիճիկյանը կատարել է դիտավորյալ սպանություն կամ դիտավորությամբ անձի առողջությանը պատճառել է ծանր վնաս:   Պաշտպանական կողմը միջնորդել է Հովհաննես Պիճիկյանի կատարած արարքները որակել որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված արարքներ, սահմանել օրենքով այդ արարքների համար նախատեսված պատիժներից ավելի մեղմ պատիժ:   Ըստ պաշտպանական կողմի՝ Հովհաննեսը, լինելով աֆեկտիվ, անկայուն անձ և հայտնվելով արտակարգ իրավիճակում, եղել է հոգեկան խիստ հուզական վիճակում,  չի գիտակցել ու չի կառավարել իր գործողությունները:   Վերաքննիչ քրեական դատարանը գործի հանգամանքներն ու վերաքննիչ բողոքները քննելով՝ եզրահանգել է, որ Հովհաննես Պիճիկյանի կատարած արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, այդ արարքները վերաորակելու հիմքեր չկան:   Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Պիճիկյանի նկատմամբ սահմանված պատժի արդարացիության հարցին, եզրահանգել է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը ենթակա է մասնակի բավարարման: 

Ավելին՝ այստեղ

Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում
Ամենադիտված