Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո


«Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ». տղամարդը հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել տաքսու վարորդներին ու թալանել վերջիններիս

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Ավետիս Շ.-ի գործի դատական քննությունը:

42-ամյա Ավետիս Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել 6 դրվագ ավազակային հարձակումների ու կողոպուտների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով՝ 3 դրվագ, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 20-ի սահմաններում, Ավետիս Շ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է Արգամ Հ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենան ու պատվիրել է իրեն տեղափոխել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը: Վաղարշյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտ Ավետիս Շ.-ն հոգեմետ դեղով սուրճ է հյուրասիրել մեքենայի վարորդին ՝ նպատակ ունենալով նրան հասցնել անգիտակից վիճակի, զրկել  դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և հափշտակել մոտը եղած գումարներն ու գույքը: Երևան-Սևան ավտոճանապարհին վարորդի քունը տարել, նա ամբողջովին թուլացել է սուրճի հետ խմած դեղի ազդեցությամբ: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել՝ իբր վարորդին հանգստանալու հնարավորություն տալով: Նա նստել է վարորդի տեղը, վարորդը տեղափոխվել է մեքենայի հետնամաս,  գիտակցությունը կորցրել է, իսկ Ավետիսը մեքենան վարել է ոչ թե իր մատնանշած գյուղ, այլ… Քանաքեռի գերեզմանատուն: Նա հափշտակել է մեքենայի սրահում գտնվող  5  հազար դրամ մետաղադրամը, 70 հազար և 5500 դրամ արժողության բջջային հեռախոսները: Իսկ երբ Ավետիսը ձեռքը մտցել է վարորդի տաբատի գրպանը՝ այնտեղ եղած 75 հազար դրամը հափշտակելու նպատակով, նրա ձեռքի հպումից վարորդը մեքենայի մեջ արթնացել է, լինելով ֆիզիկապես թուլացած վիճակում՝ փորձել է դիմադրել, բայց Ավետիս Շ.-ն սպառնացել է՝ ասելով. «Վիզդ կկտրեմ, կթողնեմ չոլի մեջ»: Հափշտակելով վարորդի գրպանում եղած գումարը՝ Ավետիս Շ.-ն փախել է: Արգամ Հ.-ին պատճառվել է ընդհանուրը՝   155  հազար 500 դրամի գույքային վնաս: Վարորդը փոքր-ինչ սթափվելուց հետո մեքենան վարել, հասել է բենզալցակայանի մոտ և այլևս չի կարողացել մեքենան վարել, կանգնեցրել է ճամփեզրին: Նրան պատահաբար հայտնաբերել են այդ հատվածով երթևեկող նրա եղբայրները, տարել են տուն: Տուժողը տանը 7-8 ժամ քնել, մի կերպ ուշքի է եկել ու գնացել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 19-ին, ժամը 20-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Երևանի Մոսկովյան փողոցում նստել է Հովհաննես Դ.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել Սևան քաղաք: Երթևեկության ընթացքում Երևանի Աճառյան փողոցում Ավետիսը հոգեմետ դեղամիջոցով սուրճ է հյուրասիրել վարորդին: Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, վարորդի քունը տարել է, նա թուլացել է: Ավետիսը, ըստ իր ծրագրի՝ առաջարկել է տեղերով փոխվել, վարորդի համաձայնությամբ նա նստել է մեքենայի ղեկին, իսկ վարորդը կորցրել է գիտակցությունը: Ավետիսը նրան տեղափոխել է Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի մոտ, հափշտակել է նրա մոտ եղած   5  հազար դրամը և 10 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ Հովհաննես Դ.-ին ընդհանուրը՝ պատճառելով 15 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ավետիս Շ.-ն 2018 թվականի փետրվարի 10-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում նստել է Արամ Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է մեքենան վարել Երևան քաղաքով: Ճանապարհին ասել է՝ աղջիկ լինի, վերցնենք, տանենք հյուրանոց… Խորենացի փողոցում Ավետիսը տաքսու վարորդին հոգեմետ դեղամիջոցով կաթով սուրճ է հյուրասիրել, ինչի ազդեցությունից վարորդը քիչ անց գիտակցությունը կորցրել է: Ավետիս Շ.-ն անգիտակից վիճակում գտնվող վարորդից հափշտակել է   50 հազար դրամ և 4500 դրամ արժողության բջջային հեռախոսը՝ Արամ Ա.-ին ընդհանուրը՝ պատճառելով  54 հազար 500 դրամի գույքային վնաս: Այս վարորդը անգիտակից վիճակում մնացել է մեքենայի մեջ, որոշ ժամանակ անց փոքր-ինչ սթափվել, դուրս է եկել մեքենայից, օգնություն է խնդրել մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններից, բայց չի հիշել, թե նրանց ինչ է ասել: Հետագայում 1-02 հաղորդման ժամանակ տեսել է Ավետիսին, անմիջապես ճանաչել է, վստահ է եղել, որ նա իրեն  քնեցրել ու թալանել է… Տուժողը դիմել է ոստիկանություն…

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 17-ին Ավետիս Շ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ժամը  23-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի հետ Երևանի Թումանյան փողոցում նստել է Միսակ Կ.-ի կողմից վարած «Տոյոտա» մեքենան, պատվիրել է իրենց տանել Մարտունի քաղաք:

Հյուսիսային ավտոկայանի մոտ նա վարորդին «մածնաբրդոշ» է հյուրասիրել, իսկ Աբովյան քաղաքի ՃՈ անշարժ հենակետի մոտ գտնվող խանութի մոտակայքում վարորդին հոգեմետ դեղ պարունակող սուրճ է հյուրասիրել: «Չայնիի» ոլորաններում վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Ավետիսն առաջարկել է տեղերով փոխվել: Նա նստել է մեքենայի ղեկին, վարորդը գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Երևանի Թբիլիսյան խճուղի և հափշտակել են վարորդի մոտ եղած 18 հազար դրամ գումարը, 73 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և 9600 դրամ արժողությամբ ականջակալները՝ Միսակ Կ.-ին ընդհանուրը պատճառելով 100 հազար 600 դրամի գույքային վնաս: Այս վարորդը ուշքի է եկել հաջորդ առավոտյան մեքենայի հետնամասում: Հասկացել է, որ իրեն թալանել են: Պատահական տաքսի է  կանգնեցրել, խնդրել է տանել Արշակունյաց պողոտա՝ իր մեքենան թողնելով այնտեղ, որտեղ կանգնած էր: Հետո վարորդը ուշքի է եկել շտապօգնության մեքենայում, նորից ուշագնաց է եղել և արթնացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ավետիս Շ.-ին հետագայում տեսել է հեռուստացույցով, ճանաչել է, որ իրեն թալանած ուղևորն է, դիմել է ոստիկանություն…

 

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝  2018 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12-ն անց  30-ի սահմաններում Ավետիս Շ.-ն նախնական համաձանությամբ գործով չպարզված անհայտ անձի հետ Երևանի Կողբացի-Պուշկին փողոցների խաչմերուկում նստել են Կամսար Է.-ի վարած «Օպել» մեքենան: Պատվիրել են իրենց տեղափոխել Մարտունի քաղաք:

«Շրջանայինի «Սաս» սուպերմարկետի մոտ մեքենան կանգնեցրել են, երեք հատ կաթով սուրճ է բերել Ավետիսը՝ մի տուփը՝ մի ձեռքում, երկու տուփը՝ մյուս: Առանձին բռնած տուփը տվել է վարորդին: Վերջինս սուրճ չէր սիրում, չի խմել, տուփը դրել է մեքենայի դռան մոտ: Ճանապարհին Ավետիսն անընդհատ պնդել է, որ վարորդը սուրճը խմի, իրեն «չարհամարհի»: Վարորդը մի քանի կում է արել՝ նկատելով, որ սուրճի տուփն արդեն բացված էր: «Չայնիի» ոլորաններում Ավետիսն իջել է մեքենայից՝ կարիքները հոգալու, հետո, վերադառնալով, առաջարկել է, որ վարորդը սուրճը խմի, որպեսզի դատարակ տուփերը դեն նետեն: Վարորդը «քաղաքավարությանը զոհ» գնալով՝ խմել-դատարկել է տուփը… Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի մոտակայքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է: Ավետիսը նստել է վարորդի տեղը, վարորդը մեքենայում գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են Դիլիջան, որտեղ ՃՈ տեսուչը մեքենան կանգնեցրել է, վարորդը ուշքի է եկել ու խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց՝ ասելով, թե վատ է զգում: Ոստիկանության մեքենայով նրան տեղափոխել են «Տավուշ» բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստանալուց հետո վարորդի ինքնազգացողությունը փոքր-ինչ լավացել է, նա նստել է իր մեքենան, համաձայնել է, որ մեքենան վարի Ավետիս Շ.-ն: Վերադարձել են Երևան: «Շանգրիլա» խաղատան մոտ վարորդը հայտնաբերել է, որ մեքենայի սրահից հափշտակվել է 17 հազար դրամ և  35 հազար դրամ արժողության բջջային հեռախոսը: Վարորդը պահանջել է, որ Ավետիսը մեքենան կանգնեցնի, իսկ երբ մեքենան կանգնել է, նա փորձել է օգնության կանչել որոշ հեռավորության վրա գտնվող ՃՈ աշխատակցին: Այդ ընթացքում Ավետիս Շ.-ն ու չպարզված անձը ոտքով դիմել են փախուստի: Կամսար Է.-ին ընդհանուրը՝ պատճառվել է 52 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիս Շ.-ն Աշտարակում նստել է Մելքոն Ա.-ի վարած «Օպել» մեքենան, պատվիրել է իրեն տեղափոխել  Նոյեմբերյան քաղաք: Ճանապարհին նա վարորդին հոգեմետ դեղ պարունակող սուրճ է հյուրասիրել: Ապարանում՝ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, հոգեմետ դեղի ազդեցությամբ նա ընկել է կոմայի մեջ, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:Մինչև գիտակցությունը կորցնելը այս վարորդը հասցրել է զանգել ընկերոջը, ասել է, թե որտեղ է գտնվում, ընկերը հեռախոսով խոսել է նաև  Ավետիսի հետ, պահանջել է, որ նա սպասի՝ շուտով մարդ կմոտենա: Բայց  Ավետիս Շ.-ն մեքենայի սրահից հափշտակել է 85 հազար դրամ արժողությաբ բջջային հեռախոսը և հեռացել է: Վարորդը ուշքի է եկել Հանրապետական հիվանդանոցում: Իմացել է, որ շտապօգնության մեքենայով իրեն նախ տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այնտեղից՝ Հանրապետական հիվանդանոց: Նա գտնվել է կոմայի մեջ… Հետագայում համացանցում հոդված է տեսել՝ տղամարդու նկարով, ճանաչել է իր մեքենան նստած ու իրեն դեղով սուրճ հյուրասիրած ուղևորին…

Ըստ ձեռագրի՝ Ավետիս Շ.-ն վարորդներին սուրճ է հյուրասիրել՝ ճանապարհին խնդրելով կանգ առնել սուրճի ապարատների մոտ, ինքն է վճարել, սուրճը ապարատից վերցրել, բացել, խառնել ու հյուրասիրել: Իսկ երբ վարորդը հրաժարվել է սուրճը խմելուց, նա համոզել է՝ ասելով՝ խմենք, որ քուններս չտանի, կամ ասել է՝ խմի, ինձ մի արհամարհի… Որոշ վարորդներ բոլորովին չեն ցանկացել խմել ուղևորի հյուրասիրած սուրճը, բայց խմել են, որ… ուղևորին չնեղացնեն…

Դատարանում Ավետիս Շ.-ն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, թե ոչ մի հանցավոր արարք չի կատարել, տուժողներին՝ բացի Կամսար Է.-ից, ոչ մեկին չի ճանաչում, նրանք սուտ ու շինծու ցուցմունքներ են տվել: Տուժող Կամսարին էլ ինքը ոչ թե թալանել, այլ օգնել է, հիվանդանոց է տարել: Ինքը հոգեմետ դեղեր ստանում և ինքն էլ օգտագործում էր: Ոստիկանությունում իրեն դեղ են ներարկել ու ստիպել են ցուցմունքներ տալ դեղի ազդեցության տակ…

Դատարանը հաստատված է գնահատել Ավետիս Շ.-ին առաջադրված բոլոր մեղադրանքները:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Ավետիս Շ.-ի կողմից: Նախկինում նա երկու անգամ դատվել է, դատվածությունը մարված չէ:

Ավելին՝ այստեղ

Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում
Ամենադիտված