Ռուսաստանը կբացի կանոնավոր չվերթներ դեպի Հայաստան․ մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կարող են կանոնավոր չվերթներ սկսել ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է:
Բացի դրանից, արդեն սեպտեմբերից Ռուսաստանը մտադիր է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն:
Համաճարակային իրավիճակը լավանում է նաև Համագործակցության երկրներում:
Ընդ որում, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ ձեռք բերել, ինչը ևս կօգնի վերականգնել մարդասիրական ու գործնական կապերը Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված , ադեն շուրջ կես տարի է ինչ աշխարհի գրեթե բոլոր երկրները փակել են իրենց խանապարհները՝ թե օդային և թե ցամաքային։
Ավելին՝ այստեղ