Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը
ՀասարակությունՌեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ: Այս մասին այսօր` օգոստոսի 13-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր ռեկտորների հետ հանդիպում է նախատեսված, որի արդյունքում համալսարանների բացվելու մասին փաստաթուղթ կկազմեն, որը պարետատանը կքննարկվի և կհայտարարվի:
Հարցին, թե արդյոք նախարարը պատկերացնում է տարբերակ դասերը կազմակերպելու, որպեսզի արդյունքում առողջության հետ կապված խնդիրներ չլինեն, Հարությունյանն արձագանքեց, թե եթե չպատկերացներ, նման նախագծով հանդես չէր գա:
Ավելին՝ այստեղ