Մենք մշտապես զգում ենք ռուսական սպառնալիքը. Մարգվելաշվիլի
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է օգտագործել իր զինված ուժերը՝ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում էքսպանսիա իրականացնելու համար: Ռուսները միշտ «առաջ են անցել բոլորից՝ մտցնելով իրենց տանկերը, ահա թե ինչու մենք կարող ենք ասել, որ եվրասիական մայրցամաքի կեսն ապրում է սպառնալիքի մշտական զգացողությամբ», հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, գրում է apsny.ge-ն:
Նախագահի կարծիքով՝ «եթե որևէ անկայուն զարգացում լինի ձեր ինքնիշխան երկրում, ապա հարևանը կլուծի խնդիրը Կալաշնիկովի միջոցով»: Վրաստանում 2008-ի պատերազմը և 2014-ին Ղրիմի անեքսիան ցույց են տալիս, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել ցանկացած անկայունություն հարևան երկրներում իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար: «Մենք հույս ունենք, որ ավելի խիստ, սկզբունքային դիրքորոշում կտեսնենք Արևմուտքի կողմից»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաց նախագահը նշել է, որ իր երկիրն անընդհատ Ռուսաստանի կողմից սպառնալիք է զգում՝ կորցնելով իր տարածքի 20%-ը, «որն այժմ անցել է Հարավային Օսիայում և Աբխազիայում ռուսամետ անջատողականներին»: