Ոստիկանությունը տուգանել է էկոնոմիկայի նախարարին առանց դիմակի ասուլիսի գալու համար
ՀասարակությունԱյսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարության խոսնակ Աննա Օհանյանը։ «Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից», – նշել է նա։
Ավելին՝ այստեղ