Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կարող են կանոնավոր չվերթներ սկսել ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից, արդեն սեպտեմբերից Ռուսաստանը մտադիր է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն:
Համաճարակային իրավիճակը լավանում է նաև Համագործակցության երկրներում: Ընդ որում, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ ձեռք բերել, ինչը ևս կօգնի վերականգնել մարդասիրական ու գործնական կապերը Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված , ադեն շուրջ կես տարի է ինչ աշխարհի գրեթե բոլոր երկրները փակել են իրենց խանապարհները՝ թե օդային և թե ցամաքային։ Հայաստանը ևս չի շրջանցել այդ ամենը և մարտից փակել է սահմանները, բացառություն են կազմում պարետի կողմից հաստատված ու արտոնված հիմնականում բեռնափոխադրող չվերթները։
Ավելին՝ այստեղ