Ճապոնիայում Boeing 777-ը վթարային վայրէջք է կատարել
ՀասարակությունՇանհայից Մեմֆիս ուղևորվող Boeing 777 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տոկիոյի օդանավակայանում, հաղորդում է Sputnik-ը:
Նշվում է, որ վայրէջք կատարելու որոշումը կայացվել է ինքնաթիռում հրդեհի բռնկման պատճառով, որը մարել են օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցները:
Ինքնաթիռում չորս մարդ է եղել, տուժածներ չկան: