Փարիզում Օլանդն ու Քեմերոնը կքննարկեն Սիրիայում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նոյեմբերի 23-ին կժամանի Փարիզ, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
«Այսօր մեր գլխավոր թշնամին Սիրիայում հանդիսանում է «Իսլամական պետություն» խմբավորումը»,- ասել է Օլանդը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը գլոբալ սպառնալիք է միջազգային հանրությանը և վճռականություն է հայտնել բոլոր միջոցներով պայքարել խմբավորման դեմ: