Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի
ՔաղաքականությունԱրտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի։ Այս մասին համապատասխան որոշմանը կառավարությունը հավանություն տվեց այսօր արտահերթ նիստի ժամանակ։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ չնայած նկատվում է համավարակի աճի տեմպերի նվազում, սակայն շարունակում են բարձր մնալ վարակի հետևանքով մահացության և վարակի տարածվածության ցուցանիշները.
«Այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրությունը հայտարարելու համար, դեռևս պահպանվում են և առաջարկվում է 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև սեպտեմբերի 11-ը։ Սա արտակարգ դրության հինգերորդ երկարաձգումն է»,-ասաց Ռուստամ Բադասյանը։