Իրանը մտադիր է կես տարում նավթի արտադրությունը մեծացնել օրական 1 մլն բարելով
ՄիջազգայինԻրանը մտադիր է 5-6 ամսվա ընթացքում նավթի արտադրությունը մեծացնել օրական 1 մլն բարելով: Այս մասին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փոխնախարարի խոսքով՝ այդ որոշումը չի ազդի օրական 3 մլն բարել կազմող ՕՊԵԿ-ի քվոտայի վրա:
Ավելի վաղ Էներգետիկայի միջազգային գործակալությունից հայտնել էին, որ Իրանի վերադարձը Եվրոպայի նավթաշուկա կհանգեցնի մրցակուցթյան սրմանը: