Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն


Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին

Քաղաքականություն

Մեզանում նորություն չէ, որ շարունակվում է հասարակության տարանջատումը տարբեր բևեռների։ Այս գործընթացը սկսվեց նրանից, երբ գործող իշխանությունները իրենց քաղաքականության հիմնական հենսայուներից մեկը դարձրին հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու գործելակերպը։

Եվ ահա, տևական ժամանակ է, ինչ երկրի հանրային և քաղաքական կյանքում ատելությունն ու թշնամանքը գերիշխում են։ Իսկ իշխանությունների այս գործելակերպը որոշակի արդյունքներ ունենում է, քանի որ սրանով նրանք փորձում են ուղղորդել հանրության ներքին դժգոհությունները իրենց ցանկալի ուղղությամբ։

Եվ այս առումով պատահական չէ, որ իշխանությունները ամեն մի լուրջ թեմայի շուրջ քննարկումների ընթացքում հարցը տեղափոխում են ներկայի և նախկինի հակադրության դաշտ՝ դրանով սևացնելով անցյալը։ Սակայն ուշագրավ է, որ այս անառողջ մթնոլորտում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, տևական ժամանակ լռություն պահպանելով, փորձում էր հեռու մնալ այս արհեստական դիսկուրսից։

Այնուամենայնիվ, քաղաքացիներն այսօր ականատես են լինում, թե ինչպես է օրեցօր վատթարանում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ համավարակի դեմ պայքարը մեծ հաշվով ձախողվել է, և իշխանությունների կողմից ամեն ինչ անցյալի վրա գցելու գործելակերպը սկսել է չաշխատել։

Թերևս առկա իրավիճակը պայմաններ ստեղծեց, որպեսզի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես գա հանրությանն ուղղված տեսուղերձներով։ Եվ այս առումով երրորդ նախագահի խոսքում շատ հետաքրքիր մեսիջեր կային։

Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ չի կարող վերադարձ լինել անցյալին։ Այսինքն՝ սրանով վերջինս փորձում է հանրությանը հասկացնել, որ գործող իշխանություների այն թեզը, որ եթե իրենք հեռանան, ապա կգան նախկիններն ու նախկին վիճակը կվերականգնվի, արհեստական է, և անցյալին իր դրսեւորումներով վերադարձ չի լինելու։

Սարգսյանը փաստացի կարևորեց անցյալի սխալներից եւ թերություններից հետևություններ անելու անհրաժեշտությունը, քանի որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Եվ ընդհանրապես, անցյալը մերժելով՝ չենք կարող արդյունքներ ունենալ, իսկ նորանկախ Հայաստանի պատմությունը չի կարող սկսվել 2018 թվականի ապրիլից։

Երրորդ նախագահի մյուս կարևոր ուղերձը վերաբերվում էր եղած ռեսուրսները կենտրոնացնելուն և հանրությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու անհրաժշտությանը։ Ներկայումս հասարակական և քաղաքական շրջանակների հատկապես իշխանական ու իշխանամերձ շրջանակների կողմից հանրությանը համախմբելու անհրաժշետությունը չի դիտարկվում առաջնահերթությունների շարքում, նրանք փորձում են միայն սեփական նեղ շահերն առաջ տանել։

Եվ հասարակությանը, բոլոր կարող ուժերին ու անհատներին համախմբելու օրակարգով երրորդ նախագահ Սարգսյանը կարծես թե նոր թարմություն է բերում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտի համար։ Իսկ սա հուշում է, որ Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը մենք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեսնելու ենք ակտիվ քաղաքական զարգացումների կիզակետում։

Արթուր Կարապետյան

«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ
Ամենադիտված