Ռոնալդուի գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահի հետ
ՍպորտSport.news.am-ը գրում է .
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպում է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի հետ, հաղորդում է AS-ը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոնալդուի տրանսֆերի հնարավորությունը փարիզյան ակումբ:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը:
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի համար ՊՍԺ-ն պատրաստ է վճարել մինչեւ 130 միլիոն եվրո: Սպասվում է, որ Ռոնալդուի տրանսֆերի համար կպայքարեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: