Ինդոնեզիայի ափերին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Ինդոնեզիայի ափերին՝ Թանիմբարի կղզիների մոտ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին շաբաթ օրը հայտնում է Երկրի հետազոտության գերմանական կենտրոնը:
Ըստ առկա տեղեկությունների՝ երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: