Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում
ՀասարակությունՉինաստանում վիրուսի տարատեսակ է տարածվում, որը կարող է մահացու ելք ունենալ։ Այդ մասին հաղորդում է Global Times.-ը։ SFTS տեսակի վիրուսով 2020-ի սկզբից մինչ այժմ 60 մարդ է վարակվել, 7 հոգի մահացել է։ Վարակվելուց հետո մարդու մոտ կարող է նկատվել տենդ, հազ և արյան մեջ լեյկոցիտների և տրոմբոցիտների նվազում։ Բժիշկները կարծում են, որ տվյալ վիրուսը փոխանցվում է հիմնականում տզերի խայթոցների միջոցով, սակայն չի կարելի բացառել մարդուց մարդուն փոխանցումը արյան կամ թարախի միջոցով։