Անթալիայում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների կասկածյալը
Ուշադրության կենտրոնումԱնթալիայում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» երեք ենթադրյալ գրոհայինի, որոնք հնարավոր է ներգրավված լինեն Փարիզի ահաբեկչական գործողություններում, գրում է TodayZaman-ը:
Dogan լրատվական գործակալության տվյալներով՝ 26-ամյա Բելգիայի քաղաքացի, ծագումով մարոկացի Ահմեդ Դահմանին ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին Մանավգաթ քաղաքում, երբ փորձում էր հինգ աստղանի հյուրանոց տեղափոխվել: Հաղորդվում է, որ հենց նա է ներգրավված եղել այն վայրերի ընտրման մեջ, որտեղ ահաբեկչություններ են իրականացվել:
Մյուս երկու կասկածյալներ՝ Ահմեդ Թահիրն ու Մուհամեդ Վերդը պետք է հանդիպեին Դահմանիին հետ և քննարկեին վերջինիս Սիրիա անվտանգ վերադառնալու հարցը: Ինչպես նշվում է, նրանք կեղծ անձնագրերով են հատել Թուրքիայի սահմանը: