ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն


Մի շարք արգելքներ կմեղմացվեն․ Տիգրան Ավինյան

Հասարակություն

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդես է եկել ճեպազրույցով:

Վարչապետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այս ցուցանիշներով երկիրը մոտենում է մայիսի վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին: Վարչապետի խոսքով՝ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակն այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ:

«Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ ու ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր: Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիման, ինչը կար մայիսին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին շրջանում լավ ցուցանիշի գրանցումը պահպանելու համար պետք է շարունակել ավելի խիստ պահպանել կանոնները:

«Մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից, վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,- շեշտել է վարչապետը:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, կերկարաձգվի ևս մեկ ամսով։ Ավինյանն ընդգծել է, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասել է նա։ Ավինյանը հավելել է, որ պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: «Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը: «Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասել է Տիգրան Ավինյանը:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ համոզմունք է հայտնել, որ բոլորի ջանքերն արդյունք են տալիս և Հայաստանում առկա է կայունացման գնացող համաճարակային իրավիճակ: «Մենք իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան նվազեցնելու դեպքերի թիվը, որ կորոնավիրուսն այլևս հանրային առողջապահական խնդիր չլինի», – ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ներկայումս ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի: Նախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ՝ ամենավատ օրերին, ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը հասել էր 650-ի, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված էր 50 քաղաքացի: «Սա կարևոր է նրանով, որ արձանագրվում է մահացության նվազող ցուցանիշ, որը մեր միջոցառումների հիմնական նպատակն էր: Մենք միշտ շեշտում էինք, որ արձանագրված ցանկացած 100 դեպքի պարագայում, անկախ նրանից, թե որքան լավ կբուժենք, ինչքան շուտ կհայտնաբերենք, նշանակելու էր երկու մահ: Բնականաբար ցածր թվերը նշանակելու էին փոքր թվով մահեր: Հույս ունենք, այդ թիվը մի օր հասնելու է զրոյի»,-ընդգծել է նախարարը:

Ներկայումս կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվը հասցվել է 15-ի: Եվս 2-ը մոտ օրերին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

 

 

Ավելին՝ այստեղ

 

Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է
Ամենադիտված