Մալիի Radisson հյուրանոցում հայտնաբերվել է 27 մարդու մարմին. ԶԼՄ-ներ
Ուշադրության կենտրոնումՄալիի Radisson հյուրանոցում հատուկ ծառայությունները հայտնաբերել են 27 մարդու մարմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը`այս մասին հայտնել է Lenta.ru-ն` հղում կատարելով BBC News-ին:
Հատուկ գործողության ընթացքում, որի արդյունքում ազատ արձակվեցին բոլոր պատանդները, ներգրավված էին Մալիի և Ֆրանսիայի հատուկ ուժերը: Ահաբեկիչները ոչնչացվել են:
Ուրբաթ օրը երկու ջիհադիստներ պատանդ էին վերցրել Ֆրանսիայի նախկին գաղութ Մալիի Բամակո մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում գտնվող մարդկանց: Հաղորդվում է, որ հյուրանոցում եղել է շուրջ 170 պատանդ: