Վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային ու ինքն էլ հասցրել հիվանդանոց
ՀասարակությունՆոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Գյուղ-Աբովյան ճանապարհին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով տղային տեղափոխել է հիվանդանոց: