ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքում Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Կարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը


Նոր հենակետ. Հայաստանի պատասխանը Նախիջեւանի զորավարժությանը

Հասարակություն

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը տարածեց տեղեկություն, որ Արցախ այցելած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ Հայաստանի հարավարեւմտյան սահմանագոտում՝ «այնտեղ տեղադրված մարտական նոր դիրքում», դիտարկել գոտին, տվել հանձնարարականներ:

Հայաստանի հարավարեւմտյան սահմանը Նախիջեւանի հետ է, որտեղ ինչպես հայտնի է, անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, եւ Նախիջեւանում է թուրքական զորք ու ռազմատեխնիկա: Նախիջեւանի, եւ ընդհանրապես ադրբեջանա- թուրքական զորավարժությունն անկասկած ուժի ցուցադրություն է, բայց թյուր է տպավորությունը, թե դա ուժի ցուցադրություն է Հայաստանին: Դա ուժի ցուցադրություն է բոլորին՝ ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառու բոլոր պետություններին, թե ռեգիոնալ, թե ռեգիոնին ոչ սահմանակից:

Միեւնույն ժամանակ, թուրքական ուժի ցուցադրությունն ունի թերեւս որոշակի մեկնության կարիք, թեեւ խոշոր հաշվով արդեն վաղուց «անմեկնելի են Էրդողանի» մտորումները, քանի որ նա մի կողմից զրկված է արգելակներից, մյուս կողմից՝ նահանջի հնարավորությունից: Այդուհանդերձ, Թուրքիայի ուժի ցուցադրության բուն նպատակը թերեւս ոչ այնքան Կովկասում այսպես ասած էքսպանսիան է, այլ երեւի թե Արցախից ավելին կորցնելը բացառելու մասին ազդակը:

Տավուշի ադրբեջանա-թուրքական սադրանքին ի պատասխան` Հայաստանի ասիմետրիկ ռազմավարական խոցումն ընդգծեց ադրբեջանական պետականության կամ պետության ճգնաժամը եւ ռեգիոնալ օրակարգում այդ հարցի առկայությունը: Թուրք- ադրբեջանական զորավարժությամբ Անկարան ազդակ է հղում երեւի թե առավելապես այդ ուղղությամբ, որ Ադրբեջանից չի զիջի կամ տանուլ չի տա ավելին, քան տվել է արցախյան առաջին պատերազմում:

Դա չի նշանակում, որ Անկարան հաշտվել է այդ կորստի հետ եւ չի փայփայում թե այն, թե բազմակի ավելին հետ բերելու ռազմավարական հույս եւ մտադրություն: Այդուհանդերձ, ներկայիս իրողությունների պայմաններում Անկարայի բուն ազդակն ու խնդիրը ցույց տալն է, որ չի զիջի կամ տանուլ չի տա արդեն տվածից ավելին: Միաժամանակ, եթե Անկարան տեսնում է այդպիսի խնդիր, կնշանակի, որ ռիսկը գնահատում է իրական եւ ակնարկում, որ նոր կորուստ թույլ չտալու համար պատրաստ է լուրջ դիմակայության:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի համար առանցքային է Նախիջեւանը, թե որպես «կռիվ տալու» հենակետ, թե որպես նվազագույն ավար, եթե անգամ ստիպված լինի Ադրբեջանից ինչ որ բան տանուլ տալ դարձյալ: Բանն այն է, որ այդ հարցում Թուրքիան մենակ է գործնականում ուժային կենտրոնների մի ամբողջ խմբի դեմ:

 

Ադրբեջանի հարցում Թուրքիան մենակ է, իսկ Նախիջեւանի՞ հարցում: Չի բացառվում, որ այստեղ Անկարային ընկերակցի Ռուսաստանը, Ադրբեջանից որեւէ էական բան ստանալու դիմաց: Այլ կերպ ասած, ինչպես որ Նախիջեւանը դարձել էր ռուս-թուրքական պայմանավորվածության առարկա մեկ դար առաջ, նույնպիսին լինի նաեւ այժմ, պարզապես հակառակ ուղղությամբ: Միայն թե, եթե մեկ դար առաջ Նախիջեւանը խորհրդային Ադրբեջանի միջոցով անցավ Ռուսաստանին հայկական գավառների դիմաց, այժմ Նախիջեւանը կարող է անցնել Թուրքիային, իսկ Ռուսաստանը կարող է ստանալ ինչ-որ բան Կասպիցի ավազանում: Հնարավո՞ր է այդպիսի փոխանակում կամ պայմանավորվածություն, թե ոչ: Ռուս-թուրքական հարաբերությունում հնարավոր է ամեն ինչ:

Հայաստանն էլ պետք է աշխատի թերեւս այդ կանխավարկածով: Այդ իմաստով, հարավարեւմտյան սահմանագոտում «նոր մարտական հենակետի» մասին տեղեկությունը Հայաստանի լայն պատասխանն է Նախիջեւանի վարժանքին, թերեւս այն համատեքստով, որ Հայաստանն այդ ուղղությամբ լինելով դիտարկող, չի լինի դիտորդ: Երեւանն ընտրու՞մ է Նախիջեւանի հանդեպ իրավունքի քաղաքական դիրքավորման պահը: Նախիջեւանի մարտական դիրքերի ամրությունն այդ հանգամանքի հետ փոխազդված կապի մեջ է, մեկը թույլ է լինելու առանց մյուսի:

Շարունակություն…

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցելՊատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարըԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված