Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ինչ է կատարվել, որ Թուրքիան խնդրում է զսպել հայերին

Միջազգային

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը տեղի լրատվամիջոցներին ներկայացնելով հայ-ադրբեջանական լարվածության վերաբերյալ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մանրամասներ՝ ասել է, որ Էրդողանը Պուտինին խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապը լարվածությունը թուլացնելու համար: Այլ կերպ ասած՝ Էրդողանը խնդրել է Պուտինին, համենայնդեպս ըստ խոսնակի, որպեսզի վերջինս զսպի հայերին: Հայտնի է, որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ: Ի՞նչ է կատարվել կամ կատարվում, որ Թուրքիայի նախագահը Պուտինին դիմում է այդպիսի խնդրանքով: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան առաջարկում է «բարտեր»՝ Պուտինը զսպում է հայերին, իսկ Էրդողանը զսպում է ադրբեջանցիներին, որոնք Ռուսաստանը վերածում են ազգամիջյան բախման թատերաբեմի: Իհարկե, դա ենթադրություն է, բայց ըստ ամենայնի այստեղ է շատ էական գործոնը: Ռուսաստանն ինքն ի զորո՞ւ է կանխել ադրբեջանցիների վայրագությունները իր տարածքում և փակել հարցը, թե՞ ստիպված է լինելու տրվել շանտաժի, իսկ Էրդողանի խնդրանքը պարզապես շանտաժի, այսպես ասած, դիվանագիտական ձև է: Մյուս կողմից՝ այն, որ զանգահարողը եղել է Էրդողանը, ըստ ամենայնի հիմք է տալիս ենթադրելու կամ եզրակացնելու, որ խնդիր ունի Թուրքիան, ոչ թե Ռուսաստանը: Ըստ այդմ՝ մեծ հավանականությամբ պայման թելադրողը եղել է Պուտինը, ոչ թե Էրդողանը: Խոսքն, իհարկե, կոնկրետ իրավիճակի մասին է, այլ ոչ լայն իմաստով ռուս-թուրքական հարաբերության, որի հակասությունները ընդգրկում են լայն աշխարհաքաղաքական շրջանակ: Իսկ կոնկրետ իրավիճակում Ռուսաստանն առավելություն է ստացել այն բանի շնորհիվ, ինչ արել է հայկական զինուժը Տավուշում, և իհարկե ոչ միայն զինուժը, այլև պետական մեքենան՝ ապահովելով Հայաստանի մարտավարական հաղթանակը ռազմավարական նշանակության ձեռքբերումներով: Այդպիսով, Տավուշում ոչ միայն Հայաստանն է լուծել ռազմաքաղաքական նշանակության էական խնդիրներ՝ ասիմետրիկ պատիժ տալով ադրբեջանական սադրանքին, այլև Ռուսաստանն է նաև փաստացի զգացել ինքնիշխան Հայաստանի քաղաքական էֆեկտը՝ Էրդողանի խնդրանքի տեսքով: Եթե ադրբեջանական սադրանքը հասներ նպատակին, ապա ներկայումս երևի թե Պուտինն էր լինելու Էրդողանին խնդրողի դերում: Ինչպե՞ս է գնահատելու առկա իրավիճակը Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լայն հեռանկարի իմաստով: Գնալու է էֆեկտը զարգացնելո՞ւ ճանապարհով, թե՞ աղավաղելու և նենգափոխելու է, որպիսին պայմանականորեն կարող ենք դիտարկել մարգարիտսիմոնյանական արձագանքները, որոնք անկասկած կրում են ռուսական վերնախավի որոշակի շրջանակների տրամադրություն և վերաբերմունք: Բանն այն է, որ խոսքը տվյալ պարագայում լոկ Էրդողանի խնդրանքի և դրա վերաբերյալ Կրեմլի արձագանքի մասին չէ, այլ ռեգիոնալ քաղաքականության համատեքստում հիմնարար փոփոխության, որ կարող է տեղի ունենալ թե՛ ռուս-թուրքական, թե՛ հայ-ռուսական հարաբերության համատեքստում: 1in.am

Ավելին՝ այստեղ

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված