Ռոնալդինյոն օգոստոսին կարող է ազատ արձակվել
ՍպորտԲրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն և նրա եղբայրը օգոստոսին կարող են ազատ արձակվել և վերադառնալ Բրազիլիա: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Պարագվայի դատարանն առաջիկա օրերին կավարտի կեղծ անձնագրերի վերաբերյալ քրեական գործի քննությունը և որոշում կընդունի Ռոնալդինյոյին և նրա եղբորն ազատ արձակելու վերաբերյալ:
Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը:
Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։