«Օրակարգ». Հանրայինի եթերում կմեկնարկի Գեւորգ Ալթունյանի նոր հաղորդաշարը
ՀասարակությունՀայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վաղը՝ նոյեմբերի 21-ին, կազդարարվի նոր հաղորդաշարի մեկնարկ: «Օրակարգ» խորագրովհասարակական-քաղաքական հաղորդաշարը կվարի հեռուստահաղորդավար Գեւորգ Ալթունյանը:
Հաղորդաշարը հարցազրույցի ժանրում է, որի շրջանակում հաղորդավարը շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին զրուցելու է հրավիրված հյուրի հետ:
«Օրակարգը» եթեր է հեռարձակվելու ամեն շաբաթ երեկոյան՝ «Առաջին լրատվականի» հիմնական թողարկումից անմիջապես հետո:



Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ. 010.65.00.15 (247)