Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը»


Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Արցախ, որտեղ նա հանդիպումներ կունենա Արցախի նախագահի, արտգործնախարարի եւ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ:

Արարողակարգային իմաստով այցը թողնում է Արցախում նոր իշխանության ձեւավորումից հետո Հայաստանի հետ արտաքին քաղաքական հարթության վրա պաշտոնական շփման առաջին ակտի տպավորություն: Ինչպիսին է այցելության «օպերատիվ» օրակարգը: Այդ իմաստով, Արցախ Հայաստանի արտգործնախարարի այցը տեղի է ունենում կարգավորման գործընթացի շուրջ հետաքրքիր զարգացման ֆոնին:

Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ Բաքվում պետական անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին հատուկ գործողություն է իրականացրել այդ երկրի արտգործնաարարությունում, հայտարարելով, որ տեղեկություն կա, թե որոշ պաշտոնյաներ գործել են Ադրբեջանի պետական շահի դեմ: Ըստ Բաքվի լրատվամիջոցների, հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Մամեդյարովի զինակից եւ ընկեր, ԱԳՆ գործերի կառավարիչ Մոլլազադեն:

Մամեդյարովի նկատմամբ հատուկ գործողությունը տեղի է ունենում Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսից երկու օր անց: Հեռավար հանդիպումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ: Դրանից հետո նրանց տարածած հայտարարության մեջ կարեւոր է համարվել խաղաղությանն ուղղված քայլերը եւ հնարավորինս արագ առարկայական բանակցության անցնելու մթնոլորտի ձեւավորումը, եւ միաժամանակ ընդգծվել է, որ հարցը չունի ռազմական լուծում: Համանախագահները դատապարտել են հրահրիչ հայտարարությունները: Իսկ դրանցով զբաղվում է ադրբեջանական կողմը:

Բաքվում դեռեւս ապրիլի 21-ի նույն ձեւաչափով հանդիպումից հետո էին հայտարարում դիվանագիտական պարտության մասին, այն էլ մինչեւ անգամ Ալիեւի մերձավոր շրջապատից ակնարկների եւ խորհրդարանի պատգամավորների ուղիղ հայտարարություններով:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի համար թերեւս դժվար կլինի Մամեդյարովին հեռացնել հենց այն պատճառաբանությամբ, որ պարտվել են կամ պարտվում են: Հնարավոր է, որ այդ պատճառով ստեղծվում է հակապետական կոռուպցիոն սկանդալի պատմությունը: Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ կլինի Մամեդյարովի ճակատագիրը:

Տեղին կարող է լինել թերեւս հարցը, թե արդյոք կատարվողը նաեւ Ադրբեջանի իշխանության ներսում ակնհայտ շահերի բախման եւ հակասությունների սրված գործընթացի դրսեւորում չէ, որտեղ մի թեւը ՊԱԿ միջոցով փորձում է հասնել մյուսի պարտության:

Հայաստանի արտգործնախարարը Արցախ է մեկնում այդ իրավիճակում, ինչը գործնականում հնարավոր է բնորոշել դիվանագիտական առավելության վիճակ: Մյուս կողմից, դա իր հերթին ոչ թե հանգստանալու, այլ հակառակը՝ ավելի զգոն լինելու առիթ է:

Այդ իմաստով հայկական կողմի խնդիրը պարզ է՝ շարունակել ռազմա-տեխնիկական առումով Ալիեւին զրկել ռազմական շանտաժի դիվանագիտության հնարավորությունից, եւ հնարավորինս բազմազանեցնել դիվանագիտական փաթեթը, ներգրավելով այդ իմաստով նորանոր բաղադրիչներ՝ այդ թվում Արցախի սուբյեկտության բարձրացման եւ որպես բանակցային կողմ ներգրավման ռազմավարական նպատակի տեսանկյունից:

Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքումԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը«Յո՞ երթաս»․ Արտակ ԶաքարյանԵրկիրը մաշեցնելով, «քերելով» ու դիմադրությունից զրկելով անհնարին են դարձնում սեփական ուժերով ինքնապաշտպանվելու և հեռանկար ունենալու տեսլականը. Աբրահամյան Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. Լավրով
Ամենադիտված