Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր Ավետիսյան Այս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր Գրիգորյան Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում


Պուտին. Հայերի հողերը նվիրեցինք թուրքերին

Ուշադրության կենտրոնում

Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել։ Այս մասին օրերս ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։ Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», ասել է Պուտինը։

Օրերս նա նաեւ հոդված է հրապարակել պրոռուսական համարում ունեցող National Interest պարբերականում, որը փորձագետները գնահատում են պատմական ռեւիզիոնիզմի տեսակետից։ Տապալվելով աշխարհքաղաքական մեծ խաղում, Պուտինը ձգտում է իր անվերջ նախագահության համար ապահովել գոնե հետխորհրդային հաղթական ճեղքումը, կարծում են նրանք։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայի ու Բելառուսի հետ միութենական պետության, Մերձբալթյան հանրապետությունների ուղղությամբ ՆԱՏՕ-ին հարվածներ հասցնելու ծրագրերի մասին է։

Պուտինն ըստ էության ճիշտ է ասում․ ԽՍՀՄ կազմ մտած շատ հանրապետություններ տարածքներ են ստացել, եւ նրա ակնարկը վերաբերվում է Ուկրաինային ու հատկապես Ղազախստանին, որը ռուսական շրջանակներում անվանում են նաեւ հարավային Ուրալ։

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքն էլ տարածքներ է նվաճել օրինակ Էստոնիայից, որը ներկայում հետ է պահանջում դրանք, վկայակոչելով 1920 թ․ պայմանագիրը։ Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական շրջանակներից նույնիսկ կարծիք հնչեց, որ պետք է հրաժարվել 1920-ականների պայմանագրերից։

Այս ողջ պատմության մեջ առանձնահատուկ է իհարկե Հայաստանի պարագան։ 1920-ին Հայաստանը խորհրդայնացավ, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական զինված ստորաբաժանումները Հայաստանի տարածքում շարունակեցին ցեղասպան գործողությունները, որին զոհ գնաց 300 հազար հայ, Հայաստանից Ռուսաստանի խորքերն արտաքսվեցին հարյուր հազարավոր հայեր։ 1921 թ․ կնքվեցին ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասն անցան Թուրքիային ու Ադրբեջանին։

Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից, ի տարբերություն նույն Ադրբեջանի։ Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրել են Հայաստանի տարածքը, իսկ 1921 թ․ պայմանագրերն անօրինական են։ Ահա այս վիճակով Հայաստանը «միացավ» ԽՍՀՄ-ին, Նախիջեւանն ու Ղարաբաղը բռնակցվեցին Ադրբեջանին։

Մոսկվայում խնամքով շրջանցում են այս թեման, հասկանալի պատճառով։ Մոսկվայի համար հայկական գործոնն առանձին պատմություն է եւ ունի քաղաքական խորքային շերտեր ու ազդեցություն, որը ռուսները վերջին հարյուրամյակում չեզոքացրել են թուրքերի հետ միասին, շահերի ակնհայտ համատեղմամբ։ Ընդ որում, դա արվել է հայկական միջավայրում 20-րդ դարասկզբի ու 1990-ականների իրադարձությունների վերաբերյալ պրիմիտիվ պատմա-քարոզչական մեկնությունների ու կաղապարների ներդրմամբ, որոնք արդարացնում են ռուսների գործողությունները։

Պուտինի հավակնությունը հետխորհրդային տարածքի հանդեպ կարող է կրկնել հարյուրամյա քաղաքական սխեմաները, որը սակայն բարդանում է հայկական ինքնիշխան պետության գոյությամբ։ Միեւնույն ժամանակ, խնդիրը հետեւյալն է՝ եթե Ռուսաստանը ցանկանում է «մնալ», պետք է վերացնի 1915-1923 թթ․ իր հանցավոր քաղաքականության հետեւանքները։ Անցյալի սխալները չուղղելը փլուզելու է արդեն Ռուսաստանը։

Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարՏպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքում
Ամենադիտված