Տպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ


Սերժ Սարգսյանի արագ, բայց կիսատ պատասխանը

Ուշադրության կենտրոնում

Սերժ Սարգսյանը բավականին արագ եւ օպերատիվ արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն աղմկոտ հայտարարությանը, թե 2016 թվականին Արցախի օդն անպաշտպան էր: Սարգսյանը հայտնել է, թե այդ դեպքում ինչպես են խոցվել մոտ 20 անօդաչու թռչող սարքեր ու երկու ուղղաթիռ: Միաժամանակ, նա նշել է, թե չափազանց պատասխանատու եւ դժվարին գործ է պատերազմի ընթացքից բանակ կերտելը, եւ հորդորել է բանակի, սպառազինության հարցը չդարձնել քաղաքական գործընթացների խաղարկման կամ շահարկման առարկա:

Սերժ Սարգսյանը գործնականում իրավացի է: Իհարկե, ուղղաթիռների խոցումը հազիվ թե հնարավոր է դիտարկել ՀՕՊ համակարգի ձեռքբերում, առավել եւս, որ դրանից մեկը խոցվել էր ուղղակի ձեռքի նռնականետով: Բայց ապրիլյան քառօրյա պատերազմի եւ ընդհանրապես սպառազինության թեման պետք է դադարել օգտագործել քաղաքական նկատառումով: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը նույնը չի հորդորում իր յուրայիններին, նույնքան օպերատիվ դուրս չի գալիս շահարկումների դեմ հակազդելու, երբ մեղադրանքի թիրախում ոչ թե իր, այլ նոր իշխանությունն է:

Մինչդեռ, Սարգսյանի խոսքն ու հորդորը հենց այդ պարագայում ձեռք կբերեր անգնահատելի կշիռ, արժեք, երբ նա սկսեր սաստել հենց այն փորձերը, որոնք քաղաքական առումով թիրախավորում են նոր իշխանությանը:

Այդ իմաստով, հայկական բանակն իսկապես պետք է զերծ պահել ներքաղաքական խաղարկումներից, թե զինծառայողներին, հրամանատարներին, թե բանակին առնչվող, առավել եւս պետական անվտանգության նուրբ հարցեր պարունակող թեմաները:

Կարո՞ղ է հայաստանյան այսպես ասած ներքաղաքական դասը գալ այդ հարցի շուրջ համաձայնության:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է արտակարգ դրության ավարտից հետո մեծ ասուլիսի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին բոլոր հարցերին պատասխանելու մտադրությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցերը առավելապես քաղաքական են, եթե անգամ դրանք առնչվում են սպառազինության խնդիրներին: Եվ այդ իմաստով հետաքրքիր է, օրինակ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը չհրավիրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրան հարցներ, թե ինչու էր Աբրահամյանը քառօրյայից մեկ-երկու օր անց Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւին խնդրել չուշացնել Հայաստանի 200 միլիոն դոլար վարկով սպառազինությունը:

Սպառազինություն, որ Հայաստանում պետք է լիներ դեռ ապրիլյան պատերազմից առաջ, բայց չէր մատակարարվել: Թե՞ դրա վերաբերյալ տեղեկությունը հանձնաժողովը պարզել է առանց Հովիկ Աբրահամյանի էլ:

Գլխավոր խնդիրն անշուշտ այն է, թե ինչպիսի ռեգիոնալ ազդեցության քաղաքական մեխանիզմ է գործարկվել Հայաստանի դեմ տարիների կտրվածքով, օգտագործելով ներքաղաքական կյանքի սուբյեկտներին, նրանց մոտիվացիաները, եւ իհարկե նրանց մարդկային բնույթը, արժեհամակարգն ու մտածողությունը:

Ներկայում դա շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը այժմ գործնականում համանման մարտահրավերի առաջ է:

Տպավորություն է՝ ՀՀ իշխանությանը պետք էր մի թուղթ, որով կհիմնավորվեր իր հակառուսականությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Լոս Անջելեսում հրդեհների պատճառով ապահովագրական ընկերությունների վնասները կարող են հասնել 40 միլիարդ դոլարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Իրանի և ՌԴ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում. Արաղչի Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է ՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Ողբերգական դեպք. երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը» Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը․ Գագիկ Սուրենյան Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել «Վերին Լարս» անցակետի մոտ 300 հայկական բեռնատար կա կուտակվածՆոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՁերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստըՋուր չի լինի ավելի քան 20 ժամ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Լարսը փակ էՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան ԱբրահամյանՏրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններից24 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով 30-ամյա վարորդը բախվել է ճաղավանդակներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքումԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը«Յո՞ երթաս»․ Արտակ ԶաքարյանԵրկիրը մաշեցնելով, «քերելով» ու դիմադրությունից զրկելով անհնարին են դարձնում սեփական ուժերով ինքնապաշտպանվելու և հեռանկար ունենալու տեսլականը. Աբրահամյան Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՓաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես Իշխանյան
Ամենադիտված