Ազգային ժողովում նոր հաստիք են ուզում ստեղծել՝ 250 հազար մաքուր աշխատավարձով՝ գումարած պարգևատրում. «Հրապարակ»
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) և 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են:
Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել և հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։
Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգևատրում»:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram