Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միջազգային դիվանագիտական խոհանոցում սկսել են եփվել «արդարության» այնպիսի կերակուրներ, որոնց տհաճ հոտը զգում է յուրաքանչյուր սթափ հայ մարդ։ Եվրոպական պատվիրակների հանկարծակի ակտիվությունը և Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում «աջակցելու» խոստումները սկսել են հնչել հենց այն ժամանակ, երբ գործող իշխանության վարկանիշը փրկության կարիք ունի։

Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ մարդկային ճակատագրերն ու մեր հայրենակիցների վերադարձի հույսը դառնում են ընտրական մանրադրամ։ Եվրոպական կառույցների այս բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ փաթեթավորված «մարդասիրական» շղարշով, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ լեգիտիմացնելու այն ապազգային կուրսը, որն այսօր իրականացվում է մեր երկրում։ Երբ գերիների հարցը շոշափվում է ոչ թե իրավական պարտադրանքի, այլ նախընտրական PR–ակցիաներ համատեքստում, դա վիրավորանք է թե՛ նահատակների հիշատակին, թե՛ անարդարության զոհ դարձած քաղբանտարկյալների ու ռազմագերիների և թե՛ ապրողներիս արժանապատվությանը։

Սուրբ Ներսես Լամբրոնացին մեզ սովորեցնում է. «Այնտեղ, որտեղ շահն է թելադրում բառերը, ճշմարտությունը դառնում է որբ»։ Այսօր մենք տեսնում ենք հենց այդ «որբացած» ճշմարտությունը։ Մեզ փորձում են համոզել, թե արտաքին աջակցությունը ժողովրդավարության համար է, մինչդեռ իրականում այն ուղղված է Եկեղեցին թիրախավորող և ազգային ինքնությունը խարխլող վարչախմբի վերարտադրությանը։ Ինչպե՞ս կարող է եվրոպացի պաշտոնյան խոսել գերիների իրավունքներից, երբ նույն պահին լռությամբ օրինականացնում է հոգևորականի դեմ իրականացվող հալածանքը հենց Հայաստանի ներսում։ Որքան էլ արտաքին ուժերը փորձեն դիվանագիտական ու ֆինանսական «ներարկումներով» կենդանության նշաններ հաղորդել մի վարչախմբի, որը վաղուց կորցրել է սեփական ժողովրդի զգալի հատվածի վստահությունը, միևնույնն է՝ պատմության ընթացքը հնարավոր չէ արգելակել։ Ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությունը Հայաստանում դատապարտված է ձախողման, քանի որ այն բախվում է մեր ազգային ինքնության հազարամյա ժայռին։ Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քվեարկության, այլ հոգևոր մաքրագործման սկիզբ, որտեղ կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու՝ հանուն ճշմարիտ արժեքների։ Իշխանությունները կարող են տիրապետել վարչական լծակներին, կարող են վայելել ներսի ու դրսի լուռ համաձայնությունը, բայց նրանք անզոր են այն ուժի դեմ, որը բխում է հավատքից և հայրենասիրությունից։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է և միևնույն ժամանակ հույս տալիս. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չտնկեց, պիտի արմատախիլ արվի» (Մատթ. 15։13)։ Այն ամենը, ինչ այս տարիներին փորձել են պատվաստել հայ մարդու հոգուն՝ ուրացումը, անտարբերությունը և սրբապղծությունը, հենց այդ «չտնկված» տունկերն են, որոնք անխուսափելիորեն արմատախիլ են արվելու։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դիմակայել է կայսրությունների, որոնք այսօր միայն պատմության դասագրքերում են։ Այսօրվա ժամանակավոր իշխանավորները պետք է հիշեն՝ հնարավոր չէ հաղթել մի կառույցի, որի հիմնադիրը Քրիստոսն է, և հնարավոր չէ ծնկի բերել մի ազգի, որի զարթոնքը սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հունիսի 7-ին հայ մարդը քվեարկելու է ոչ թե հանուն «խոստացված» պատրանքների, այլ հանուն իր արժանապատվության, իր Եկեղեցու և իր հարատևության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով
Ամենադիտված