Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը


Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը

Հասարակություն

- Այս տարի կայուն զարգացման հարցերին նվիրված ամենամյա Robust Armenia կոնֆերանսն անցնում է «Բիզնեսը եւ բնությունը» խորագրի ներքո: Որքանո՞վ արդիական է այս թեման ԶՊՄԿ համար:

- Այս թեման մեզ համար ոչ միայն արդիական է, այլ՝ ռազմավարական առաջնահերթություն։ Ինչ վերաբերում է ժամանակակից հանքարդյունաբերությանը, կամ որեւէ բիզնեսին, ապա այն այլեւս չի կարող դիտարկվել բացառապես տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Կայունությունը այլեւս ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ բիզնես մոդել։ Կայուն բիզնես կառուցելը երկարաժամկետ կտրվածքով եկամտաբեր է։ Դա նշանակում է, թե ռեսուրսների արդյունավետ օգտագործում, թե ռիսկերի նվազեցում, թե նաեւ՝ մրցունակության բարձրացում։ 

ԶՊՄԿ-ում մենք համոզված ենք, որ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տնտեսական աճը համադրվում է շրջակա միջավայրի պահպանության եւ համայնքների բարեկեցության հետ։ «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է մեր մոտեցումը՝ պատասխանատու եւ հաշվետու հանքարդյունաբերության առումով։

- Ի՞նչ է ձեռնարկել ԶՊՄԿ-ն վերջին տարիներին կենսաբազմազանության ապահովման ուղղությամբ եւ ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկա ժամանակաշրջանի համար:

- Վերջին տարիներին մենք մեծացրել ենք մեր ուշադրությունը կենսաբազմազանության պահպանման նկատմամբ՝ անցնելով ավելի համակարգային մոտեցման։ Իրականացվել են կենսաբազմազանության գնահատման ծրագրեր, իրականացվում է մոնիթորինգ՝ ներգրավելով մասնագիտացված կազմակերպությունների եւ փորձագետների։ Մենք նաեւ իրականացնում ենք հողերի վերականգնման եւ անտառավերականգնման, կանաչապատման ծրագրեր, որոնք, բնականաբար, հանգեցնում են բնական էկոհամակարգերի վերականգնմանը ոչ միայն  հանքարդյունաբերական գործունեության պայմաններում, այլ ընդհանուր առմամբ մարդու գործունեության հետեւանքով կենսաբազմազանության վրա ազդեցության տեսակետից։

Այս տարի առաջին անգամ, ու թերեւս առաջինը Հայաստանում մենք իրականացնում ենք TNFD (Բնության հետ առնչվող ֆինանսական բացահայտումների աշխատանքային խումբ) շրջանակում ուսումնասիրություն, որը մեր կայուն զարգացման հաշվետվողականությունը բարձրացնում է նոր մակարդակի, ներառելով հենց կենսաբազմազանության ազդեցությունների վերաբերյալ բացահայտումները։ 

- Վերջին տարիներին շատ են խոսում «կանաչ տնտեսության» մասին, սակայն հաճախ դա ավելի շատ բարի ցանկություն է եւ ոչ թե իրականություն: Ո՞րն է կանաչ տնտեսության ԶՊՄԿ տեսլականը:

- Իսկապես, «կանաչ տնտեսություն» հասկացությունը հաճախ օգտագործվում է դեկլարատիվ մակարդակում։ Սակայն կարեւոր է, որ այն գործնական ուղեցույց լինի ցանկացած բիզնեսի համար։

Մեզ համար «կանաչ տնտեսությունը» նշանակում է՝ էներգաարդյունավետության բարձրացում, վերականգնվող էներգիայի ներդրում, թափոնների կառավարման բարելավում, եւ արտադրական գործընթացների շարունակական արդիականացում։ 

Սա երկարաժամկետ գործընթաց է, բայց մենք արդեն իրական քայլեր ենք անում այդ ուղղությամբ, եւ կարող եք մի քանի տարվա կտրվածքով այդ նախաձեռնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն գտնել ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցներում։

- Ս.թ. փետրվարին քառակողմ հուշագիր կնքվեց Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական Komaihaltec ընկերության եւ ԶՊՄԿ միջեւ:  Ծրագրի շրջանակում պետք է ուսումնասիրվեն ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունները։ Որ փուլում են աշխատանքները եւ ինչ գործողություններ նախատեսված մինչեւ 2026 թվականի ավարտը:

- Նշված նախաձեռնությունը մեզ համար կարեւոր քայլ է էներգետիկ անկախության եւ կայուն զարգացման ուղղությամբ։ Այս պահին ծրագիրը գտնվում է ուսումնասիրությունների եւ տեխնիկատնտեսական գնահատման փուլում։ Իրականացվել են տվյալների հավաքագրման եւ վերլուծության աշխատանքներ՝ գնահատելու համար հողմային էներգիայի ներուժը եւ համակարգի արդյունավետությունը կոնկրետ պայմաններում։ Մինչեւ 2026 թվականի ավարտը նախատեսվում է՝ ավարտել տեխնիկատնտեսական հիմնավորումը, հստակեցնել ներդրումային մոդելը, եւ, դրական արդյունքների դեպքում, անցնել նախագծման եւ փորձնական իրականացման փուլերին։ Մենք մեծ կարեւորություն ենք տալիս միջազգային գործընկերների ներգրավմանը, ինչը թույլ է տալիս կիրառել լավագույն փորձը եւ տեխնոլոգիաները։

- ԶՊՄԿ-ն այս տարի կհրապարակի կայուն զարգացման թվով հինգերորդ հաշվետվությունը: Ի՞նչ կիրառական նշանակություն ունեն այդ հաշվետվությունները:

- Կայուն զարգացման հաշվետվությունները մեզ համար պարզապես տեղեկատվական փաստաթուղթ չեն։ Դրանք կառավարման գործիք են, որը թույլ է տալիս գնահատել մեր գործունեության ազդեցությունը եւ պլանավորել հետագա քայլերը։

Հաշվետվությունները ապահովում են թափանցիկություն եւ հաշվետվողականություն՝ շահագրգիռ բոլոր կողմերի, պետական կառույցների եւ նաեւ հանրության համար։ Միաժամանակ դրանք նպաստում են միջազգային չափանիշների ներդրմանը եւ ոլորտում լավագույն փորձի տարածմանը։ Կայուն զարգացման  հաշվետվությունները կարեւոր են նաեւ Հայաստանի տնտեսության համար, քանի որ բարձրացնում են բիզնեսի մրցունակությունը եւ ձեւավորում են վստահություն ներդրողների եւ գործընկերների շրջանում։  5 տարի արդեն անընդմեջ հրապարակում ենք հաշվետվությունը եւ կարող ենք արձանագրել, որ այն կարեւոր հիմք է դառնում ընթացիկ գործերի պլանավորման եւ համեմատության եւ ապագա զարգացման ծրագրերի իրագործման համար։ Հիմա դեռ մենք շարունակում ենք մնալ Հայաստանի այն քիչ ընկերություններից մեկը, եթե ոչ միակը, որը հետեւողականորեն հրապարակում է Հաշվետվողականության համաշխարհային նախաձեռնության (GRI) չափանիշներին համապատասխանող հաշվետվություն։ Ես սա ուրախանալու առիթ չեմ համարում, եւ հույս ունեմ, որ ավելի ու ավելի շատ ընկերություններ կսկսեն հրապարակել կայուն զարգացման զեկույցներ։ Դա իրականում ժամանակակից աշխարհում բիզնեսի կենսունակ լինելու պարտադիր պայման է դառնալու։

Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով. https://skill.am/robust-armenia-2026

Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում
Ամենադիտված