ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն ) Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ


Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական քաղաքական հարթակներում որոշ առաջնորդներ ստանում են ընդգծված աջակցություն և քաղաքական խրախուսանք, մինչդեռ այլ երկրներ կամ կառավարություններ ենթարկվում են խիստ քննադատության կամ նույնիսկ քաղաքական ճնշումների։ Եվրոպական քաղաքական քննարկումներին հետևելիս կարելի է նկատել, որ որոշ ղեկավարներ հաճախ ներկայացվում են որպես եվրոպական արժեքների կրողներ և գործընկերներ, որոնք արժանի են համակրանքի և աջակցության։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն, Սալոմե Զուաբիշվիլին։ Ինչպես նկատեցիք, այս մարդկանց միավորում է միայն իրենց երկրի շահերը աշխարհաքաղաքական խոշոր ուժերի զոհասեղանին դնելը և Արևմուտքի հանձնարարականները կուրորեն կատարելը։ Այնինչ, եվրոպական քաղաքական հարթակներում այս առաջնորդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, և նրանք ստանում են եվրաչինովնիկների քաղաքական աջակցությունն ու հրապարակային դրվատանքը։ Պատահական չէ, որ նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի են արժանանում։

Սակայն նույն ժամանակահատվածում Եվրոպայի վերաբերմունքը այլ երկրների կամ այլ գործիչների նկատմամբ կարող է լինել զգալիորեն ավելի քննադատական։ Այս հակադրությունը հատկապես նկատելի է Վրաստանի դեպքում, հատկապես, որ վերը նշված ցանկում Վրաստանի երկու նախկին ղեկավար կա: Եվրոպական քաղաքական շրջանակներում պարբերաբար դժգոհություն է հնչում այն փաստի շուրջ, որ Վրաստանը փորձում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական կառույցների հետ, այլ նաև խորացնել տնտեսական և քաղաքական կապերն այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի և, ինչու չէ, նաև Չինաստանի հետ։ Վրաստանը փորձում է իր շահերն առաջ տանել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա մրցակցության պայմաններում։ Սակայն եվրոպական քաղաքական շրջանակներում այսպիսի քաղաքականությունը հաճախ դիտարկվում է կասկածանքով և քննադատությամբ։

Երբ որևէ երկիր (ավելի ստույգ՝ որևէ երկրի ղեկավար, իշխող ուժ) վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է եվրոպական նեղ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների հետ, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար լինում է առավել բարենպաստ։ Իսկ երբ որևէ պետության իշխանություն փորձում է վարել ավելի բազմավեկտոր կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, հաճախ առաջանում են քաղաքական լարվածություններ։ Այս երևույթը բնորոշ է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց Եվրոպայի դեպքում այն անցնում է բոլոր սահմանները։

Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը փոքր և միջին պետությունների համար հաճախ դիտարկվում է որպես գոյատևման ռազմավարություն։ Երբ պետությունը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների խաչմերուկում, նրա համար բնական է փորձել կառուցել հարաբերություններ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել արտաքին կախվածությունները և ապահովել ավելի լայն տնտեսական ու քաղաքական հնարավորություններ։ Սակայն դա Եվրոպայի համար անընդունելի է։ Պատահական չէ, որ եվրոպական կառույցները հաճախ ավելի բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում այն կառավարությունների նկատմամբ, որոնք պատրաստ են անվերապահորեն աջակցել եվրոպական աշխարհաքաղաքական օրակարգին, նույնիսկ եթե այդ գործընթացում առաջանում են ներքին քաղաքական կամ սոցիալական խնդիրներ, կամ սեփական երկիրը տուժում է և դառնում է պատերազմի թատերաբեմ։ Ուկրաինան՝ ամենավառ օրինակը...

Հենց այս ֆոնի վրա էլ առաջանում է ևս մեկ կարևոր հարց՝ ի՞նչ չափով են եվրոպական կառույցները հետևողական իրենց արժեքային քաղաքականության մեջ։ Եվրոպան մշտապես ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն իր օրակարգի հիմքում են։ Սակայն քննադատները նշում են, որ այն կառավարությունները, որոնք համարվում են եվրոպական քաղաքականության գործընկերներ, քարտ բլանշ են ստանում Եվրոպայի կողմից իրենց ուզածով վարվելու համար։ Նրանք կարող են հակաժողովրդավարական քայլեր ձեռնարկել ու խախտել մարդու իրավունքները՝ բանտերը լցնելով ընդդիմադիրներին, իսկ եվրոպական կառույցներն աչք կփակեն տեղի ունեցողի առաջ։

Այս երևույթը միջազգային հարաբերություններում հայտնի է որպես «ընտրովի արժեքայնություն», երբ արժեքները կիրառվում են ոչ թե համընդհանուր սկզբունքների հիման վրա, այլ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Այս հակասությունը հատկապես զգացվում է այն ժամանակ, երբ եվրոպական կառույցները խիստ քննադատում են որոշ երկրների ներքաղաքական զարգացումները, բայց նույն մակարդակի քննադատություն չեն հնչեցնում այն երկրների նկատմամբ, որոնք համարվում են քաղաքական գործընկերներ։ Նման իրավիճակներում ստեղծվում է այն ընկալումը, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաները շատ դեպքերում օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ միջազգային հարաբերություններում ազդեցություն գործադրելու համար։ Իսկ նույն «գործընկեր» պետությունների ու նրանց ժողովուրդների ճակատագրի վրա՝ թքած...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Երկուշաբթի նախատեսված են հոսանքազրկումներ նշված հասցեներումԹուրքիայի ափերին Սև ծովի մի հատվածը շագանակագույն է ներկվելՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ինՀայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունումՍամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԵրևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնըԳյուղատնտեսական ծրագրում փաստաթղթերի ներկայացման պահանջները կթեթևացվենԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանԱռաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴԿառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետըՀերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզումԲժիշկը զգուշացրել է դեղամիջոցի և ալկոհոլի համակցման կործանարար հետևանքների մասինՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելուՈւժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներինՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր
Ամենադիտված