Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը Իտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմ Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մեդվեդև Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները


Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի շուրջ ծավալվող ռազմական զարգացումները շարունակում են լարված պահել ամբողջ տարածաշրջանը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն և ներգրավել նոր դերակատարների։ Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից, իսկ պատերազմի ընթացքը բավականին ինտենսիվ է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ներկայումս արդեն կարելի է խոսել լայնածավալ պատերազմի իրականության մասին։

«Մենք առերեսվում ենք լայնածավալ պատերազմի իրականության հետ, և այն միտում ունի գնալով ընդգրկելու նաև այլ դերակատարների։ Մասնավորապես, Նախիջևանում արձանագրված ԱԹՍ-ների միջադեպը քարոզչական տիրույթում առնվազն այս պահին նաև Ադրբեջանին է ներկայացնում որպես Իրանի դեմ պատերազմի մասնակից»։

Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է գալիս միայն մեկ ուղղության շրջանակից։ Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ իրականացված հարվածները կարող են խնդիրներ ստեղծել այդ ռազմակայանների օգտագործման համար։

«Իրանական հարձակումները Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա, ամենայն հավանականությամբ, խնդիրներ են առաջացրել այդ ռազմակայանների օգտագործման հետ։ Ֆրանսիայի կողմից իր ռազմակայանները Միացյալ Նահանգներին տրամադրելու քայլը հավանաբար պայմանավորված է նրանով, որ ամերիկյան որոշ ռազմակայաններ ժամանակավորապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը»։

Միևնույն ժամանակ Իրանի ներսում պետական կառավարման համակարգը շարունակում է գործել՝ նույնիսկ բարդ պայմաններում։

«Իրանի ներսում ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգը, չնայած երկրի առաջին դեմքի զոհվելուն, շարունակում է գործել բավականին արդյունավետ»։

Ներքին զարգացումների մեջ փորձագետը առանձնացնում է նաև քրդական գործոնի ակտիվացման հավանականությունը։

«Կա որոշակի զարգացում նաև քրդական գործոնի ակտիվացման հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե քրդերը հարձակվեն և ցամաքային գործողություններ իրականացնեն Իրանի դեմ, ապա ինքը կաջակցի և կհովանավորի նրանց»։

Ըստ իրանագետի՝ պատերազմի ընթացքը շարունակում է մնալ շատ ակտիվ, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ «Պատերազմը ընթանում է շատ ինտենսիվ կերպով, փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանցիները պնդում են, որ օգտագործել են իրենց ունեցած հրթիռները»,- նկատում է Ոսկանյանը։

Հրթիռային և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք Հայաստանի սահմաններից հեռու չեն.

«Եթե դիտարկենք սցենարները, ապա պետք է նկատել, որ հրթիռակոծություններ և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր պաշտպանական համակարգը պահի բարձր պատրաստականության մակարդակի վրա»։

Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է, որ Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ սպառնալիք չկա։

«Խոսքը ամենևին չի վերաբերում Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ գործողության։ Այդպիսի բան չկա և չի էլ լինելու։ Բայց պետք է հաշվի առնել Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը սպասում է հարմար պահի՝ իր ծրագրերը իրականացնելու համար»։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հնարավոր սցենարների մեջ չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ «Եթե քննարկում ենք սցենարները, ապա դրանց շարքում չպետք է բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ հնարավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ»։

Փորձագետը նշում է, որ այս պահին Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող փոխադրումները դադարեցված են։ «Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները այս պահին դադարեցված են։ Սա որոշակի առումով կարող է պատրվակ դառնալ Բաքվի վարչախմբի համար ագրեսիվ գործողություններ սկսելու ուղղությամբ»։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ այս փուլում նման զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բոլոր սցենարները պետք է հաշվի առնել։ «Հիմա այս մասին խոսելը դեռ վաղ է, բայց սցենարները պետք է նկատի ունենալ։ Եթե Իրանի ներսում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին գործելու, ապա Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունները գրեթե չի կարելի բացառել»։

Նրա խոսքով՝ այդ վտանգի նշանները արդեն նկատելի են Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ։ «Դա հստակ երևում է Բաքվի բռնապետի վերջին ելույթի հռետորաբանությունից՝ Իրանի նկատմամբ հոխորտալից հայտարարություններից և կրկին այն հիշատակումից, որ իրենք Արցախում հաղթել են»։

Իրանագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավոր զարգացման. «Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին, և այդ սցենարներից մեկն էլ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին արժանի հակահարված տալն է»։

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց զգայուն, իսկ ռազմական գործողությունների հետագա զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Ճակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԻտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմ Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Արամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մեդվեդև Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ ԾառուկյանԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի «Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Կամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱպարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա զnh Անվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներ Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՀարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինիԱնձրև, կարկուտ. ի՞նչ եղանակ կլինի մայիսի 25-29-ը
Ամենադիտված