«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Իրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Իր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ


Վաղը կարող է շատ ուշ լինել. վտանգավոր միտումներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը մի շարք ուղղություններով կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ, որի հետևանքները ոչ միայն տեսանելի են մթնոլորտի, հողի, ջրի, բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլև խորապես սպառնում են մարդկանց առողջությանը, սոցիալական կայունությանը և կյանքի որակին։ Շրջակա միջավայրի աղտոտումը Հայաստանում բազմաշերտ երևույթ է։ Հայաստանյան բնապահպանները հաճախ կենտրոնանում են հանքարդյունաբերության ուղղությամբ, սակայն վիճակագրությունը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա են մարդկանց առողջությանը սպառնացող շատ ավելի լուրջ խնդիրներ:

Նախ՝ Հայաստանի էկոլոգիական խնդիրների գագաթնակետն, անկասկած, երևում է մայրաքաղաք Երևանում։ Ավելին, կան ուսումնասիրություններ, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունն անհամեմատ բարձր է, քան հանքարդյունաբերություն ունեցող տարածքներում: Այստեղ համակենտրոնացած է երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը, իսկ քաղաքի ենթակառուցվածքները չեն հասցնում հարմարվել այդպիսի մարդաշատ միջավայրի բեռնվածությանը։ Մեքենաների անընդհատ աճող թիվը, ճանապարհների ծանրաբեռնվածությունը և կանաչ տարածքների կտրուկ նվազումը ստեղծել են այնպիսի պայմաններ, որ օդի աղտոտումը դարձել է «սովորական» երևույթ։ Երևանը գրեթե մշտապես ընդգրկված է բարձր փոշային մթնոլորտ ունեցող քաղաքների ցուցակում։ Մեքենաների արտազատած ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդները և այլ թունավոր նյութեր, միանալով շինարարական փոշուն ու արդյունաբերական արտանետումներին, ձևավորում են թանձր շղարշ, որը հաճախ կարելի է նկատել քաղաքի վերևից։ Այս աղտոտված օդն այնուհետև անձրևների միջոցով նստում է հողի և ջրային հոսքերի վրա՝ խորացնելով ընդհանուր էկոլոգիական աղտոտման ցիկլը։

Շինարարական ոլորտը, որը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել Երևանում, դարձել է մեկ այլ լուրջ վտանգ։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր թաղամասում իրականացվող շինաշխատանքները հաճախ չեն համապատասխանում անվտանգության և բնապահպանական նորմերին։ Շինարարական փոշին տարածվում է մեծ տարածությունների վրա, աղմուկը գերազանցում է թույլատրելի մակարդակը, իսկ բեռնատարների անսահմանափակ երթևեկությունը ոչ միայն վնասում է ասֆալտը, այլև խախտում է բնակիչների հանգիստը։

Երևանի ամենահրատապ և ցավոտ խնդիրներից մեկն էլ մնում է աղբահանության և թափոնների կառավարման համակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքում գործում են տարբեր մասնավոր և համայնքային կառույցներ, աղբահանությունը կատարվում է առանց աղբի տեսակավորման։ Տարեցտարի ավելանում են պոլիէթիլենային, պլաստիկ և այլ ոչ կենսաքայքայվող թափոնները, որոնք անխնա կերպով կուտակվում են քաղաքային աղբավայրերում։ Վերամշակման գործարաններ կամ տեսակավորման կայաններ չկան, թեև տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ներդրումների ներգրավման, արտերկրյա փորձի կիրառման և «կանաչ տնտեսության» ձևավորման մասին։ Այս խոստումները այդպես էլ մնացել են խոսքերի մակարդակում՝ առանց գործնական շարունակության։ Արդյունքում Երևանի աղբավայրերը դարձել են էկոլոգիական աղետի օջախներ։ Դրանք ոչ միայն գերծանրաբեռնված են, այլև պարբերաբար բռնկվում են՝ առաջացնելով հսկայական ծխամածություն, որը պարունակում է վտանգավոր դիօքսիններ, թունավոր գազեր և մասնիկներ։ Այդ ծուխը տարածվում է քաղաքի մթնոլորտում, և քաղաքացիները ստիպված են շնչել օդ, որը հագեցած է անտեսանելի, բայց վտանգավոր բաղադրիչներով։ Վերջերս Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դարձավ այս ամենի ցցուն օրինակը։ Հրդեհը ոչ միայն բացահայտեց կառավարման համակարգի անարդյունավետությունը, այլ նաև ցույց տվեց, թե որքան խոցելի է Երևանի էկոլոգիական անվտանգությունը։

Այս ամենի հետևանքները խորապես ազդում են մարդկանց առողջության վրա։ Երևանում շնչառական, սրտանոթային, ալերգիկ և օնկոլոգիական հիվանդությունների տարածվածությունը վերջին տասնամյակում աճել է, և բժիշկները հաճախ են նշում, որ դա անմիջականորեն կապված է օդի աղտոտման, հողի և ջրի քիմիական կազմի փոփոխության հետ։ Մասնագետների հաշվարկներով, Երևանի օդի աղտոտման մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի շեմը։ Աղբի և թափոնների հետ կապված վատ կառավարման արդյունքում մկների, միջատների և հիվանդություն տարածող այլ օրգանիզմների քանակը նույնպես աճում է՝ բարձրացնելով համաճարակային ռիսկերը։

Այս իրավիճակը պահանջում է ոչ թե մակերեսային, այլ համակարգային արձագանք։ Պետությունը պետք է ոչ միայն վերահսկի, այլ նաև խթանի քաղաքային և գյուղական մակարդակներում էկոլոգիական նոր մշակույթի ձևավորումը։ Անհրաժեշտ է ներդնել աղբի տեսակավորման և վերամշակման համակարգ, խստացնել արտանետումների վերահսկողությունը, սահմանել կանաչ գոտիների պահպանման հստակ նորմեր և վերանայել քաղաքաշինական քաղաքականությունը։ Միայն այդ դեպքում կարելի է հասնել այնպիսի մոդելի, որտեղ քաղաքը, բնությունը և մարդը գոյակցում են ներդաշնակության մեջ։

Եթե այսօր չձեռնարկվեն հստակ քայլեր, վաղը Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առաջ՝ կորցնելով իր բնական հարստությունները, կենսաբազմազանությունը և մաքուր միջավայրը։ Եվ հենց այդ գիտակցությունը պետք է դառնա նոր պետական ու հասարակական մտածողության հիմքը, որտեղ բնությունը այլևս չի ընկալվի որպես օգտագործման ռեսուրս, այլ որպես կենսագործունեության ամենախորքային պայման։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ծննդավայրս․ Նարեկ Կարապետյան«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվե2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Նարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԿրտսեր Սոֆի Դևոյանը բեմի վրա ոլորել է ոտքը«Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղն ու Հովակ Գալոյանի վերադարձը՝ Պարոնյան թատրոն Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, կամ կլինի մեծ գործարք բոլորի համար կամ ընդհանրապես ոչ մի գործարք. Թրամփ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների «Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը Եկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԻրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում է
Ամենադիտված