Կիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Հրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Ես վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Մոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել


Իմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ Ամստերդամ

Վերլուծություն

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, ով մտերիմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատին։ Նրա այցը տեղի է ունենում այն պահին, երբ ընդամենը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Դոնալդ Թրամփի ներկայությամբ, նախաստորագրեց համաձայնագիր Ադրբեջանի նախագահի հետ։

Ամստերդամի արտահերթ այցը առնչվում է մի շարք բարձր հնչեղություն ունեցող գործերի հետ՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա գործադրվող ճնշումներ, կալանավորված արքեպիսկոպոսների գործ, ինչպես նաև ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Այցի նպատակն է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։

Ո՞վ է Ռոբերտ Ամստերդամը

Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր հստակ հակառուսական դիրքորոշմամբ։ Նա եղել է ռուսաստանյան ընդդիմադիր գործարար Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է Ռուսաստանում։ 2005 թ. Խոդորկովսկու դատավճռի գիշերը նրան ձերբակալել են քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները՝ հյուրանոցի սենյակում։

Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների և ժողովրդավարության կողմնակիցների, այդ թվում՝ վենեսուելացի Էլիջիո Սեդենյոյին, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆային։ Նա եղել է նաև Megaupload-ի գործով Քիմ Դոթքոմի իրավաբանական թիմի անդամ, համագործակցելով ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի և Էդվարդ Սնոուդենի հետ։

Որպես ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ՝ նրա ներկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թրամփի ձևավորած պատկերացման վրա Հայաստանի իրավիճակի մասին։ Ըստ աղբյուրների, Հայաստանի իշխանությունները սկզբում փորձել են արգելել նրա մուտքը երկիր, սակայն, հնարավոր հետևանքները գնահատելով, վերջիվերջո ստիպված են եղել թույլատրել։

«Ես չեմ վախենում ճնշումներից»

Հայաստան ժամանելուն պես Ամստերդամը հայտարարեց, որ իր գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է, որոնք, ըստ նրա, ապօրինի կերպով զրկված են ազատությունից։

«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, յոթ երկրում արգելել են մուտքս։ Արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Ճնշում կարող է լինել, սակայն այն արդյունավետ կլինի միայն, եթե մարդը ենթարկվի դրան։ Մենք, իրավունքները պաշտպանելով, չենք ճկվում», – ասաց նա։

Ամստերդամը ընդգծեց, որ քայլ է անում Հայաստանի կառավարությանն ընդառաջ՝ պատրաստ լինելով քննարկումների։ Նա հիշեցրեց, որ ունի եկեղեցականների պաշտպանության մեծ փորձառություն և ներկայումս պաշտպանում է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու իրավունքները, որոնք, իր խոսքով, խախտվում են Կիևի վարչակազմի կողմից։

«Բոլոր հավատացյալները պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում։ Ցավոք, այսօր աշխարհում մի շարք երկրներում եկեղեցին ենթարկվում է հարձակումների։ Իմ կարծիքով՝ չկա ավելի սուրբ պարտք, քան եկեղեցու և իրավունքի գերակայության պաշտպանությունը։ Տարիքի հետ եկեղեցին և կրոնը ավելի մեծ տեղ են գրավում մարդու կյանքում», – նշեց նա։

Այցի քաղաքական նշանակությունը

Ամստերդամի այցը, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կալանավորված հոգևորականների և Սամվել Կարապետյանի պաշտպանությունը, ըստ աղբյուրների, լուրջ մտահոգություն են առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վաշինգտոնից արդեն հնչում են մտահոգություններ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, և ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետի փաստահավաք աշխատանքը կարող է զգալի ազդեցություն ունենալ՝ ստեղծելով խնդիրներ վարչապետի համար միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում։

Մասնագետները նկատում են, որ իշխանությունների համար կա միայն մեկ ճանապարհ՝ պահպանել իրավական և բարոյական նորմերը և հրաժարվել հանիրավի հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ընդդիմախոսը հոգևորական է, խոշոր գործարար, թե շարքային քաղաքացի։

Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ
Ամենադիտված