«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ


Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների ժամանակակից զարգացումները աներևակայելի արագությամբ խաչվում են տեխնոլոգիական առաջընթացի առանցքային ուղղությունների հետ, իսկ այդ գործընթացում առավել սրընթաց և ազդեցիկ դերն այժմ վերապահվում է արհեստական բանականությանը՝ որպես աշխարհաքաղաքական բալանսի վերաիմաստավորման գործիք։

Արհեստական բանականության ոլորտի զարգացումները, որոնք նախկինում դիտարկվում էին որպես տեխնոլոգիական նորարարության մի հատված, այժմ վերածվել են միջազգային ուժերի փոխազդեցության կառուցվածքային այնպիսի հենասյունի, որն ազդում է մրցակցության, համագործակցության, անվտանգության, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման օրակարգերի վրա։ Հենց այս բազմաշերտ ազդեցությունն է, որ արհեստական բանականությունը վերածում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև աշխարհաքաղաքական, քաղաքական և դիվանագիտական երևույթի, որի վերաբերյալ միջազգային հարաբերությունների վերլուծությունը պահանջում է համապարփակ դիտարկում։

Նախ՝ արհեստական բանականությունը վերափոխում է ուժի և գերակայության դասական հասկացությունները։ Եթե նախկինում պետության հզորությունը հիմնականում չափվում էր ռազմական ներուժով, տնտեսական ծավալով կամ ռազմավարական դիրքով, ապա ներկայում ուժի բաշխման տրամաբանության մեջ ներառվել է արհեստական բանականության տեխնոլոգիական հագեցածությունն՝ ինչպես մշակումների, այնպես էլ կիրառման ու տարածման տեսանկյունից։ Այս համատեքստում ԱՄՆ-ի և Չինաստանի, ինչպես նաև ոլորտում առաջընթաց արձանագրած մյուս երկրների միջև ընթացող մրցակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական կամ ռազմավարական պայքար, այլև որպես արհեստական բանականության ոլորտում ազդեցության ձևավորման համար մղվող գլոբալ մրցակցություն։

Միևնույն ժամանակ, արհեստական բանականության զարգացումը դառնում է պետական ինստիտուտների, պաշտպանության ոլորտի, հետախուզական ծառայությունների և նույնիսկ արտաքին քաղաքական դիվանագիտական կառույցների արդիականացման առանցքային գործոններից մեկը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և այլ երկրներում արդեն իսկ գործում են ռազմավարական մակարդակի մեխանիզմներ, որոնք հիմնված են արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ռազմաքաղաքական մոդելների վրա՝ հակառակորդի քայլերը կանխատեսելու, բանակցությունների ընթացքում տվյալների վերլուծության և որոշումների օպտիմալացման համար։

Մեկ այլ կարևոր շերտ է արհեստական բանականության կիրառումը գլոբալ կառավարման համատեքստում և միջազգային կազմակերպությունների ներսում։ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում ակտիվորեն օգտագործվում են արհեստական բանականության վրա հիմնված վերլուծական հարթակներ՝ կոնֆլիկտների կանխարգելման, բնակչության տեղաշարժերի կանխատեսման, կլիմայական ճգնաժամերի ազդեցության գնահատման և տնտեսական քաղաքականության վերլուծության նպատակով։

Այս ամենը հանգեցնում է նրան, որ արհեստական բանականությունը սկսում է ծառայել որպես գլոբալ կարգավորման ոչ միայն օժանդակ գործիք, այլ նաև քաղաքական օրակարգերի կառուցման դինամիկ շարժիչ։ Բայց միաժամանակ այստեղ առաջանում է վտանգ՝ այս տեխնոլոգիայի վրա հիմնված որոշումների ընդունումը կարող է նվազեցնել թափանցիկությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը, քանի որ որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարդ մոդելների արդյունքներից, որոնց տրամաբանությունը հասանելի չէ լայն հանրությանը կամ նույնիսկ որոշում կայացնողներին։

Արհեստական բանականության ազդեցության կարևորությունը դրսևորվում է նաև տեղեկատվական պատերազմի դաշտում։ Քաղաքական ապատեղեկատվության, հանրային կարծիքի մանիպուլ յացիայի և քարոզչական ռազմավարությունների ոլորտում արհեստական բանականությունը վերածվել է հզոր զենքի։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական պատերազմները ցույց են տալիս, որ արհեստական բանականության գործիքներն օգտագործվում են թիրախային քարոզչության, կեղծ վերլուծությունների ստեղծման, սոցցանցային դաշտում ալգորիթմական «հարձակման» նպատակներով։ Այս հանգամանքը նոր տիպի հիբրիդային պատերազմների համատեքստում ուժեղացնում է տեղեկատվության ռազմավարական գործառույթը՝ միաժամանակ սրում անվտանգության միջազգային ռիսկերն ու անվստահության մակարդակը։ Ավելին, արհեստական բանականության վրա հիմնված «deepfake» տեխնոլոգիաների տարածումն ու դժվար վերահսկելիությունն էլ լայն ճանապարհ է բացում տեղեկատվական մանիպուլ յացիայի և ապատեղեկատվության տարածման համար։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային իրավունքի հարթությանը, ապա այստեղ արհեստական բանականության կիրառումը բերում է բարդ բարոյա-իրավական և իրավաքաղաքական խնդիրների առաջացման։ Ո՞վ է պատասխանատու, եթե արհեստական բանականությունը ռազմական գործողության ընթացքում ինքնավար կերպով սխալ որոշում է կայացնում, կամ եթե արհեստական բանականության տրամադրած ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկության վրա հիմնված որոշումներ են ընդունվում։ Նման դեպքերում բացակայում է հստակ իրավական պատասխանատվության համակարգը՝ ստեղծելով անորոշության և անպատասխանատվության դաշտ։ Ավելին, միջազգային հարաբերություններում ոչ բոլոր պետություններն ունեն բավարար տեխնոլոգիական հզորություն՝ արհեստական բանականության հնարավորություններն իրացնելու համար, ինչն էլ ավելի է խորացնում զարգացած և զարգացող երկրների միջև ռազմավարական անհավասարության պատնեշը։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Չինաստանը, փորձում են գերազանցության հասնել այս ոլորտում՝ հետ թողնելով մյուս բոլոր երկրներին, և շահագրգռված չեն ոլորտի կարգավորմամբ։

Այս ամենով հանդերձ, տեխնոլոգիայի ներուժը չպետք է դիտարկել միայն որպես ռիսկեր ստեղծող գործոն։ Այն նաև կարող է դառնալ խաղաղությունը ու համագործակցությունը խթանող հզոր միջոց, եթե ձևավորվեն համընդհանուր չափանիշներ, վերահսկողության մեխանիզմներ և միջպետական վստահության շրջանակներ։ Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է նպաստել սահմանի կառավարման, հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների օպտիմալացման, մարդասիրական օգնության ժամանակին տրամադրման գործընթացներում։ Ուստի, այսօր անհրաժեշտ է համարվում բազմակողմ դիվանագիտական համաձայնությունների շրջանակում միջազգային համաձայնագրեր մշակելը՝ արհեստական բանականության կիրառման սահմանների, ստանդարտների և վերահսկողության ձևերի մասին, որոնք կփորձեն կանխել դրա՝ վատ նպատակներով օգտագործման կամ չարաշահման հնարավորությունները։ Այս համատեքստում միջազգային կազմակերպությունները պարտավոր են հանդես գալ որպես կարգավորող դերակատարներ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով, որ արհեստական բանականությունը չդառնա աշխարհաքաղաքական գերկենտրոնացման գործիք, այլ նպաստի իրավահավասարության և գլոբալ բալանսի վերականգնմանը։

Հատուկ կարևորություն ունի այն, որ արհեստական բանականությունը չծառայի միայն հզոր պետությունների ռազմավարական հեգեմոնիային, այլ դառնա նաև փոքր պետությունների զարգացման ու անկախության ամրապնդման գործիք։ Այս հարցում Հայաստանի նման երկրների համար բացվում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ։ Փոքր երկրների պետական կառույցները նույնպես կարող են արհեստական բանականության օգնությամբ ավելի ճկուն և կանխատեսելի դարձնել իրենց արտաքին քաղաքականությունը, միաժամանակ պաշտպանվել տեղեկատվական ազդեցություններից և ապահովել արդյունավետություն իրենց տնտեսական, անվտանգային ու ռազմավարական որոշումների մեջ։ Սակայն փոքր երկրների համար հրամայական է նաև սեփական արհեստական բանականության մոդելներն ունենալու հարցը, որպեսզի նրանք կախված չլինեն այլ երկրների տեխնոլոգիական հնարավորություններից։ Այս ոլորտը ստիպում է վերաիմաստավորել նաև ինքնիշխանության, մարդկային արժեքների, քաղաքական պատասխանատվության և էթիկայի հասկացությունները։

Կարևոր է նաև արհեստական բանականության տիրույթի հետ կապված հանրային գրագիտության ապահովումը, որին բախվում են տարբեր երկրների հասարակությունները։ Մյուս կողմից էլ՝ առանցքային է այս ոլորտում իրական առաջընթացի ապահովումը։ Ու այս համատեքստում Հայաստանի խնդիրն այն է, որ ավելի շատ տարբեր մակարդակներով դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են արվում այս տեխնոլոգիաների մասին, քան իրական քայլեր են ձեռնարկվում սեփական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Արտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի
Ամենադիտված