Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Փեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները «Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով


ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին հանդես է եկել որպես բանախոս «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ Քննարկումը կազմակերպվել էր «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով անցկացվող երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը: Հիմնական ելույթ է ունեցել  Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթը:

Դավոսի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր տեսլականը՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում համերաշխության, հանդուրժողականության և ներառականության գաղափարների խթանման անհրաժեշտության վերաբերյալ։

Անահիտ Մանասյանը նշել է, որ սոցիալական արդարության գաղափարն ընկած է մարդու իրավունքների համակարգի հիմքում․

«Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ՝ առանց համերաշխության, ներառականության և սոցիալական արդարության գաղափարների»։

Պաշտպանը կարևորել է այնպիսի խնդիրների բարձրաձայնումը, որոնք երկար ժամանակ անտեսված են եղել կամ դրանց առնչությամբ ընկալումներն են ձևախեղված եղել.

«Կան հարցեր, որոնց շուրջ հանրային քննարկումներ քիչ ենք ունենում։ Օրինակ՝  տարբեր երկրներում բազմաթիվ երեխաներ դուրս են մնում պարտադիր կրթությունից, քանի որ ստիպված մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին իրենց ծնողներին օգնելու նպատակով։ Շատ հաճախ դա դիտարկվում է որպես բնական և ընդունելի երևույթ։ Սակայն սա երեխայի իրավունքների տեսանկյունից լրջագույն խնդիր է»։

Անահիտ Մանասյանը նաև հատուկ անդրադարձ է կատարել աղջիկների վաղ ամուսնությունների խնդրին․

«Վաղ ամուսնությունները լայն տարածում ունեն որոշ համայնքներում, ինչի հետևանքով աղջիկները ոչ միայն դուրս են մնում կրթությունից, այլև զրկվում են իրենց զարգացման և ինքնադրսևորման որևէ հնարավորությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել այս խնդիրները, այլ նաև ձեռնարկել համակարգային քայլեր՝ իրավիճակի շտկման ուղղությամբ։ Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրապես կզգա, որ ինքը պաշտպանված է»,- եզրափակելով  խոսքը` նշել  Պաշտպանը:

Քննարկմանը բանախոսությամբ հանդես են եկել նաև Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Սլովակիայի Հանրապետության վարչապետ (2010-2012 թթ.), Մադրիդի ակումբի անդամ Իվետա Ռադիչովան և Հնդկաստանի ինքնազբաղված կանանց ասոցիացիայի տնօրեն Ռիմա Նանավատին։


Հետևեք մեզ՝ այստեղ

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա
Ամենադիտված