Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տարադրամի փոխարժեքը Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր


Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է Մաեստրո Գարի Քյոսայանը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ելնելով մոտ ժամանակից և ներկայից, անցյալը նույնպես  ուսումնասիրելով, մենք ըմբռնում ենք ապագան»:

 

Հովհաննես Սարկավագ

 

Դուք կհարցնեք՝ արդյոք ի՞նչ կապ ունեն միջնադարյան հայ մտածող, Հովհաննես Սարկավագ Իմաստասերի այս խոսքերը ջազ երաժշտության հետ: Առաջին հայացքից՝ թերևս որևէ առնչություն չունի: Բայց դա միայն կարող է թվալ: Անվանի կոմպոզիտոր, դաշնակահար  Գարի Քյոսայանն ա՛յն արվեստագետներից է, ում ստեղծագործական աշխարհը պետք է գնահատել հե՛նց պատմական դարաշրջանները շաղկապելով, մեր անցյալի մշակութային ժառանգության և ի՛ր ստեղծագործությունների միջև հոգևոր կապն ու կամուրջները տեսնելով. Արվեստագետ, ով աշխարհի հետ խոսեց ժամանակակից արվեստներից մեկի՝ ջազի լեզվով ու  պատմեց մե՛ր երկրի մասին, որի քաղաքակրթական ակունքները հասնում են հազարամյակների խորքը…

Համաշխարհային ջազային հսկաները Գարի Քյոսայանի երաժշտության շնորհիվ բացահայտել են մեր ժողովրդին ու Մաեստորոյին իրավամբ  «Ջազի ազնվական» են կոչել: Եվ նա, իսկապես, ազնվական է ոչ միայն որպես ինքնատիպ արվեստագետ, այլև ամենից առաջ՝ իր ժողովրդի զավակ, ով իր արվեստով միշտ  մասնակից է եղել մեր ազգային կյանքին: Դրա վկայություններից է եղել «Ջազն ընդդեմ ցեղասպանության» նախագիծը, երբ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ մեր սրբադասված նահատակներին ոգեկոչելու ժամանակ նա աշխարհահռչակ երաժիշտներին համախմբեց հայ ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանությունը դատապարտելու և ուրիշ ժողովուրդների հանդեպ դրա կրկնությունները այլևս երբեք թույլ չտալու գաղափարի շուրջ…Այսօր  էլ, երբ մեր  ազգը գտնվում է գոյապայքարի մի նոր հանգրվանում, Մաեստրոն արարում է:  Բազմաթիվ նոր գրված ստեղծագործություններ մեզ համար դարձյալ դառնում են այն հոգևոր պատվարը, որ աշխարհի քաղաքակրթության ակունքներում կանգնած ազգը իր հարատևությանը չհավատալու իրավունք չունի: Նրա համերգները միշտ սպասված են արվեստասերների համար…

…Հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դարձյալ գեղեցիկ ու յուրօրինակ համերգ էր, որը արարման ծես էր հիշեցնում: Բեմում էր Գարի Քյոսայանը: Եվ խորագիրն էլ ուներ նույնքան բնութագրական անուն՝ «Ջազի սիմֆոնիա»: Համերգի առաջին բաժնում հնչեցին սոլո ջազ կատարումներ, իսկ երկրորդում ՝ Գարի Քյոսայանը բեմ բարձրացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

…Հնչում է համերգի առաջին ակորդը. Մաեստրո Գարի Քյոսայանը կատարում է Միշել Լեգրանի «Շուշանների վալսը»: Եվ սա ասես խորհրդանշական էր, քանի որ հայկական արմատներով աշխարհահռչակ կոմպոզիտորը  եղել է համամարդկային արժեքների տարածողն ու գաղափարախոսը: Լսում ենք Մաեստրո Գարի Քյոսայանի   կատարումը ու ակամա մտաբերում այսօրվա աշխարհի իրողությունների մասին Միշել Լեգրանի խոսքերը, որի գաղափարին հասնելու համար մարդկությունը դեռ շա՜տ երկար է անցնելու քաղաքակրթվելու իր ճամփան: Եվ կհասնի՞ արդյոք.

«Երկիրը պետք է ղեկավարեն արվեստագետները: Գուցեև, սա կատակ է սակայն հրաշալի տարբերակ կլիներ, քանի որ ստեղծագործողը արարելիս չի մտածում գումար վաստակելու կամ իշխանություն զավթելու մասին: Նա մտածում է մարդկային գեղեցկության մասին, և աշխարհը , այդպիսով ունենում է փրկության հնարավորություն»,- սա էր աշխարհի մեծագույն Խենթերից մեկի՝ Միշել Լեգրանի երազած  աշխարհը: Եվ որքա՜ն է մարդկությանը պակասում այս իմաստությունն ու մաքրությունը…Միանգամայն համահունչ էր Գարի Քյոսայանի «Զեփյուռ» ստեղծագործությունը:

Գարի Քյոսայանի ստեղծագործությունները հոգևոր-գաղափարական ուղերձներ են ուղղված աշխարհին ու մեզ, թե ո՞վ է եղել հայը և մենք ՝մեր մեծ նախնիների սերունդներս ինչպես պիտի պահենք մեր մշակութային դեմքը մոլորակի ժողովուրդների մեծ ընտանիքում: Հաջորդ ստեղծագործությունը նվիրված է հայ ժողովրդի քաղաքակրթական այցեքարտ՝  Տիեզերալույս Գրիգոր Նարեկացուն: Գարի Քյոսայանի «Նարեկացի» ստեղծագործությունը հնչում էր առաջին անգամ: Հնչում էր  որպես «ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո»:

Թերևս չկա մի համերգ, որ Մաեստրոն չհնչեցնի համաշխարհային ջազի լեգենդների գործերը՝ ստեղծելով այն ամբողջ գունապնակը, թե ինչ ասել է ջազ և ովքե՞ր են եղել այս ինքնատիպ արվեստի լեզուն ստեղծողները: Ջոն Լյուիսը այդ կոմպոզիտորներից է, և, Մաեստրոն կատարեց նրա  «Central Park-ում սահելիս» և «Ջանգո» ստեղծագործություննրերը:

Գարի Քյոսայանի երաժշտությանը բնորոշ են Աստվածաշնչյան թեմաները, որոնք ամեն անգամ լսելիս նորովի ենք փորձում ընկալել աշխարհը իր անցյալի ու ներկայիս ընթացքի մեջ: Եվ համերգին յուրահատուկ շեշտադրում էր հաղորդում Մաեստրոյի  «Գիշերը Գեթսեմանի այգում» գործը… Հնչեց  «Ռեվերանս» ստեղծագործությունը, որը, համահունչ, ստեղծագործության անվանը, խոնարհում է անցյալի արժեքներին,  մարդկային քաղաքակրթությանը և մեր արմատներին…

Ինչ ստեղծագործություն  էլ կատարի Մաեստրոն, միշտ բերում է ի՛ր մեկնությունը, և ամեն անգամ նորովի  ենք ճանաչում ու բացահայտում նաև համաշխարհային ջազի դեմքերին: Այդպիսի կատարումներից մեկը Էրիկ Սաթիի  «Հիմնոպեդիա» գործի մատուցումն էր:

Համերգի առաջին հատվածը աստիճանաբար մոտենում էր ավարտին, որն ասես, հայ արվեստագետի մենախոսությունն էր իր հանդիսատեսի ու ժողովրդի հետ՝ Մաեստորոյին բնորոշ զուսպ վեհությամբ: Նրա «Համբույր հանուն երաժշտության» գործը կարծես ձոն էր արվեստին, առանց որի մարդը պարզապես կդադարի գոյություն ունենալուց՝ որպես հոգևոր էակ: Իսկ ո՞ր արժեքն է մարդկության շարունակականությունը: Այս հարցի պատասխանը տալիս է Գարի Քյոսայան –արվեստագետի «Մայրություն» ստեղծագործությունը…Հիրավի, մեծագույն արժեքներից մեկը, որին անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր մեծերը…Սա ստեղծագործություն է, որը հնչում է  ոչ միայն իբրև խոսք խոնարհումի՝ ուղղված մայրերին, այլ ասեն հառնում է ամբողջ Հայկական բարձրավանդակը, որը մարդկային քաղաքակրթության բնօրրաններից է: Սա պատկերն է մեր Հայրենիքի է…

 

…Համերգի երկրորդ հատվածը ամբողջությամբ նվիրված էր Գարի Քյոսայանի այն ստեղծագործություններին, որոնք գրված են կինոյի ու ներկայացումների համար:

Բեմում Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմն է՝ դիրիժող Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ: Եվս մի բացառիկ դրսևորում, որը թելադրված է Գարի Քյոսայանի երաժշտության ու հատկապես ա՛յդ գործերի առանձնահատկությամբ:

Հնչում է Գարի Քյոսայանի «Մենուետ-ը՝ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» ֆիլմից, որին գրեթե հաջորդում են մյուս երաժշտական պատկերները՝ «Անդանտե»«Վալս»«Կոմպոզիցիա թիվ 1»«Կոմպոզիցիա թիվ 2»…Սա այն ֆիլմերից է, որը ունեցավ մեծ հաջողություն նաև Մաեստրոյի երաժշտության շնորհիվ, և երաժշտությունը դարձավ կերպար, որն արտահայտում է ֆիլմի ամբողջ տրամադրությունն ու գաղափարը:

Հայոց գոյապայքարի մասին սերունդներին պատմող ամենահզոր գործերից մեկը եղել է և կա Ֆ. Վերֆելի անմահ ստեղծագործությունը՝  «Մուսա լեռան 40 օրը», որը դարձել է մեր ազգի մաքառումների ու վերածննդի մարմնավորումը: Եվ Սունդուկանյի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է ներկայացում (ռեժիսոր՝ Արմեն Էլբակյան) , որի համար  երաժշտություն ստեղծողը Մաեստրո Գարի Քյոսայանն է: Հնչում են երաժշտական պատկերները  «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից… Այնքա՜ն ոգեղեն երաժշտություն, որը ևս մի մշակութային արժեք է և սերունդներին միշտ հիշեցնելու է պատմական Հիշողությունը պահպանելու և պատմական արդարության համար պայքարելու գաղափարական դասը, որը մուսալեռցի  մեր նախնիների համար ահա այս բանաձևն ուներ. 

-Ազատությունը զենքի ծայրին է…

Ներկայացման երաժշտական պատկերներն ասես մարմնավորում են մի ամբողջ ազգի՝ պատմություն՝     «Վալս թիվ  3»«Ֆինալ», «Գարուն» …

Եվ պիտի հարատևի հայ ազգը: Այս հավատով է արարում հայ արվեստագետը, ում երաժշտությունը պիտի ապրեցնի ազգին, իսկ աշխարհն էլ շարունակի ճանաչել Հայաստանը՝  «մարդկանց Երկիրը», ինչպես անվանում էր Վիլյամ Սարոյանը…Մեծն Սարոյանի խոսքերն են Ռուբեն Քոչարի  «Արահետ» ֆիլմի բնաբանը.

-«Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնայք: Կան միայն հայերը, որ ապրում են երկրի վրա: Եվ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա: Միայն մարդկանց Երկիրը կա, պարոնայք»:

Իրականում Մեծն Սարոյանը խոսում է հենց Հայաստա՛ն-աշխարհի՝ մարդկային քաղաքակրթության օրրանի  մասին, որտեղ Աստծո և Մարդու միջև կնքվեց Սրբազան ուխտը: Սարոյանական փիլիսոփայությունն ու այդ ֆիլմի գաղափարի մարմնավորումը Մաեստրո Գարի Քյոսայանի «Արահետ» ֆիլմի համար գրված երաժշտությունն է: Հնչեցին ա՛յդ ֆիլմի երաժշտական պատկերները՝ «Ուղերձ Արարատից», «Ռոմանս»Եվ Մաեստրո Գարի Քյոսայանի նվագակցությամբ ու Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հյուսվեց երաժշտական կտավ՝ Հայի, Հայոց պատմության ու Հայաստանի մասին…Մեր պատմությունը չի ընդհատվելու…

Համերգի վերջին ակորդը ևս խորհրդանշական էր.  հնչեց «Ագապե» ստեղծագործությունը՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացմից… Մեր Մուսա լեռան հերոսամարտը չի ավարտվել, այն  շարունակվում է մեր ազգային-հոգևոր դաշտում՝ հանուն պատմական արդարության, հանուն մեր լինելիության…

 

…Ավարտվեց ևս մի  գեղեցիկ համերգ՝ դառնալով մեր մշակութային կյանքի հիշարժան էջերից մեկը…Համերգից օրեր առաջ ես հարցազրույց էի վարել Մաեստրո գարի Քյոսայանի հետ: Նա ինձ հետ կիսվել էր արվեստի ու ազգային մշակույթը պահպանելու մասին խոհերով : Ներկայացնում եմ այդ հարցազրույցը: Լսե՛նք Մաեստրոյին ու նրանից քաղենք ազգայինը պահպանելու և ազգային մակույթը բարձրացնելու կարևոր դասերը….

 

«Մենք ամենից առաջ մեր ներսում պիտի մեր գանձերը ճանաչենք ու պահենք»

 

-Հարգելի Մաեստրո, ինչպես գիտենք հունիսի 13-ին սպասվում է գեղեցիկ համերգ , որիշրջանակում արվեստասեր հանրությունը կրկին Ձեր արվեստի աշխարհում հայտնվելու բացառիկ հնարավորություն ունի՝ հնչելու են Ձեր ստեղծագործությունները ՝ Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Կխոսե՞ք այս մասին:

 

-Նախաձեռնությունը մենք պլանավորել էինք անցյալ տարի.  հնչելու են իմ ստեղծագործությունները ՝ գրված ֆիլմերի ու ներկայացումների համար: Այս համերգին հնչելու  է իմ ստեղծագործությունը՝ գրված  «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման համար: Հնչելու են իմ գրած երաժշտությունները  «Լռության սիմֆոնիա»,   «Արահետ» ֆիլմերից: Համագործակցում ենք Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի ղեկավարն ու դիրիժորը մաեստրո Էդվարդ Թոփչյանն է: Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի.  օրինակ,  երբ գրել էի իմ  «Ավե Մարիա» ստեղծագործությունը, օպերային երգչուհի Իրինա Զաքյանը այն կատարեց Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դա 2016 թվականն էր: Եվ առաջին անգամ այդ ստեղծագործությունը այդպես մատուցվեց հանդիսատեին…Ինչ վերաբերում է համերգին, ապա այս անգամ ես Երևանում առաջին անգամ մի ամբողջ բաժին սոլո դաշնամուր կնվագեմ. կկատարեմ ստեղծագործություններ, որոնք կհնչեն առաջին անգամ, ինչպես նաև Միշել Լեգրանի, Էրիկ Սաթիի, Ջոն Լյուիսի  գործերը…

 

-Ձեր բոլոր համերգները իրենց ծրագրային կառուցվածքով ու գեղագիտական դրսևորումներով երբեք չեն կրկնում նախորդին: Սպասվող համերգը ևս դրա դրսևորումներից է՝  իր մատուցման ձևի մեջ: Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը: Եվ ո՞ր  ստեղծագործություններն են ընդգրկվել , որոնք հնչելու են սիմֆոնիկ նվագախմբ մատուցմամբ: Մասամբ այս հարցի պատասխանը թեև հնչեց, բայց մանրամասները հետաքրքիր ու կարևոր  են…

 

-Այո…Նախ սկսեմ նրանից, որ ես միշտ մի ներքին պահանջ եմ զգացել ՝ նվագել սոլո: Ստեղծագործություններ կան, որոնք գրված չեն «Ջազ քառյակի» կամ խմբի համար: Կան ջազային ստեղծագործություններ, որ ես մենակ եմ նվագում. այդպիսի գործերից են «Ռեվերանս»-ը, «Զեփյուռ»-ը, «Նարեկացի»-ին… Ցանկություն կար դրանք հնչեցնելու: «Նարեկացի»-ին կհնչի առաջին անգամ. դա դաշնամուրային սոլո ստեղծագործություն է, որը երբեք չի կատարվել, լինելու է պրեմիերա:  Լինելու է ևս երկու պրեմիերա՝ «Էլեգիա» և «Ռոմանս»…

-Հարգելի Մաեստրո, անչափ հետաքքիր է համերգի կառուցվածքը՝ առաջին հատվածում մենանվագ, իսկ երկրորդ բաժնում՝ արդեն նվագախումբը: Արդյո՞ք սա մի յուրահատուկ , խորհրդանշական ուղերձ չէ , որ աշխարհի առաջ միայնակ կանգնած մարդկության հետ անցյալի ու քաղաքակրթության մասին մասին խոսող մեր ժողովուրդը ի վերջո պիտի կարողանա ճանաչելի դարձնել իր ժառանգությունը: Եվ դա մեզ  որի մասին Վիլյամ Սարոյանն խոսքերն է հիշեցնում.

 «Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարողանար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:

Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք»

 

  -Շատ ճիշտ է ասել մեծն Սարոյանը…Ես վերջերս մի ստեղծագործություն եմ գրել, որ կոչվում է  «Լույս». Դա հնչեց երգչուհի Իրինա Զաքյանի կատարմամբ և «Արևիկ» երգչախմբի մասնակցությամբ: Երգի բառերը ևս իմն էին…Ստեղծագործության առաջին  հատվածում այսպիսի տողեր կան.

 

…Տեր, մեզ տուր այն լույսը, որ

Տեսնենք գանձերը մեր ազգի,

Լույսը հավատքի, լույսը հայ մտքի,

Լույսը քո Աջի, Ամեն:

 

Այսինքն, ոչ միայն ուրիշ ազգերը…Մենք էլ մեր ներսում՝ մեր գանձերը չգիտենք…որովհետև ինչ-որ ուժեր ամեն ինչ անում են, որ մենք մեր հոգևոր գանձերին անհաղորդ մնանք …Մի պարզ բան. տեսեք, թե այսօր մեր քաղաքում ու՞մ արձաններն են բացակայում, որ ես զարմանում եմ…Մեր շատ մեծերի արձաններ պարզապես գոյություն չունեն…Գոյություն չունի Շիրազի արձանը, գոյություն չունի Պարույր Սևակի արձանը, որը ես սրբապղծություն եմ  համարում: Գոյություն չունի Մակար Եկմալյանի արձանը, որ աշխարհի լավագույն  հոգևոր երաժշտությունը ստեղծած կոմպոզիտորներից է: Մեր հայկական պատարագներից աշխարհում գոյություն չունեն՝ այդպիսի գեղեցիկ, մելոդիկ երաժշտություն…Բայց մեր քաղաքում չկա այդ կոմպոզիտորի արձանը, որ սերունդները տեսնեն…Ես իմ ամբողջ կյանքում չեմ լսել նման երաժշտություն…

Հիշում եմ, թե ինձ մայրս ինչպես էր փոքր ժամանակ՝ յոթ տարեկանից ամեն կիրակի տանում եկեղեցի, և ես լսում էի  Եկմալյանի «Պատարագը»: Այսօր էլ ամեն անգամ լսելիս, թվում է՝ առաջին անգամն եմ լսում: Մեր սերունդը պիտի մեր գանձերը ճանաչի, պիտի Կոմիտաս ու Եկմալյան իմանա, պիտի իմանա Շիրազ…Միակ պոետն էր, որից ոչ թե միայն թուրքերն էին վախենում, այլև խորհրդային կառավարությունն էր վախենում…Նրա ամեն խոսքը աստվածային էր և անգամ երկու–երեք բառով մի ամբողջ ազգ էր հավատ ու միաբանություն…Այսօր այդ հավատի պակասը շատ ունենք…իսկ այսօր ո՞վ է հիշում Շիրազին. կարելի  է ասել՝ ոչ ոք…Ամեն ինչ ստվերի տակ են թողնում: Ամենից առաջ մե՛նք պիտի ճանաչենք մեր տիտաններին, մեր գանձերին…

 

-Երբ խոսում ենք մեր մշակութային արժեքների մասին, հնարավոր չէ, չհիշել, թե ինչպիսի քաղաքակրթական ժառանգություն ունի մեր ազգը, որի կնիքը կա նաև Ձեր ստեղծագործությունների մեջ:  Հատկապես  ի՞նչն  է  Ձեզ ուժ տալիս ստեղծագործելու: Ո՞րն  է Ձեզ համար այդ արարման խորհուրդը…

-Արարման խորհուրդը, ինչ խոսք, առաջին հերթին մանկությանս տարիներին լսածս երաժշտությունն է…Մեր տանը դասական երաժիշտներ էին ապրում: Հայրս ևս կոմպոզիտոր էր. երեխաների համար դաշնամուրային ստեղծագործություններ ունի գրած: Փոքրուց լսել եմ դասական երաժշտություն՝ Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Ռախմանինով…Ես այդպես եմ դաստիարակվել…Եվ ինչ խոսք, լսել եմ մե՛ր երաժշտությունը՝ Կոմիտաս, Եկմալյան, լսել եմ մեր ազգային ակունքներից եկող գուսանական երաժշտությունը…դա էլ մի ուրի՛շ գանձարան է, որն այսօր չի պրոպագանդվում…Երգեր կան, որ պարտադիր է, որպեսզի մեր ժողովուրդը դա լսի: Բայց դրանք չեն պրոպագանդվում: Այսինքն, իմ մանկությանս շրջանում լսած երաժշտությունը պիտի ներգործություն ունենար ինձ վրա: Իսկ երբ արդեն 14 տարեկան էի, հետաքրքրվում էի ամերիկյան ջազ երաժշտությամբ, ֆրանսիական երգերով…Եվ ինչ խոսք, ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Մաեստոր Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Ժորժ Կառվարենցը, թե ինչպես են նրանք մոտենում արվեստին իբրև սրբություն, որովհետև Արվեստը իրոք սրբություն է: Ազնավուրի ամեն մի երգը արվեստի մի գլուխգործոց է և իր մեջ պարունակում է հոգևոր մեծ արժեք: Շա՜տ մեծ հոգևոր արժեք են ազնավուրյան երգերը, որոնք ևս մեծ ազդեցություն են թողել ինձ վրա:

1990-ական թվականներն էին. ԱՄՆ-ում հանդիպեցիիր հետ, որը ևս հոգևոր ազդեցություն թողեց ինձ վրա: Մենք զրուցում էինք, նա ինձ շատ օգտակար խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պայքարել, հավատալ քո ուժերին:    

 

-Ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենտի հայտնի արտահայտությունն եմ ուզում հիշենք.

 «Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ՝ տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան»: Ո՞րն  է  մեր մշակույթի ու պատմության ուժը և ֆենոմենը, որ այսպես հայ քաղաքակրթության առաջ իրենց խոնարհումն են բերել օտար ազգերը:

 

-Այդ հարցի պատասխանը  դեռ ոչ լիարժեք չի տվել, բայց ես մի բան գիտեմ. մենք Աստծո ընտրյալ առաջին քրիստոնյա ազգն ենք, և  Աստված ինքն է կամեցել, որ մենք լինենք առաջին քրիստոնյա երկիրը: Երբ մեր թվականության 301 թվականին Հայաստանը քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն, ի զարմաս աշխարհի, այդ որոշումը ժողովուրդը միաձայն թույլ է տվել, չի եղել ներքին դիմադրություն…Ինչու՞, որովհետև մենք քրիստոնեական արժեքները մենք ունեցել ենք դեռևս մեր նախաքրիստոնեական քաղաքակրթության մեջ…Եվ զարմանալի բան է, որ օտարները գալով Հայաստան՝ սիրահարվում են մեր երկրին…Ոչ մի այլ երկրում մարդն իրեն այդքան լավ չի զգում, որքան Հայաստանում: Մենք յուրահատուկ ազգ ենք, բարի ազգ ենք…Մենք Նարեկացի ունեցող ազգ ենք…եթե որևէ այլ քաղաքակրթական արժեք ստեղծած չլինեինք, Նարեկացին էլ մեզ բավական էր, որ լինեինք աշխարհի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում…Մենք մեր արժեքը պիտի գիտակցենք…

 

-Հարգելի Մաեստրո, մեր ազգը մաքառումների մի մեծ ճանապարհ է անցել: Այսօր էլ մեր գոյապայքարը շարունակվում է : Եվ զարմանալի զուգադիպությամբ դեռ տասնամյակներ առաջ անգլիացի գրող Ջեյմս Օլդրիջը այս միտքն է արտահայտել.

«Եթե ես հայ լինեի, ինձ  երջանիկ չէի համարի, քանի դեռ ազգիս քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա»:

Ո՞րն է լինելու այն ճանապարհը, որով պիտի Հայը երբևէ կարողանա հասնել  եմր հայրենիքի հատվածների միավորմանը և ա՛յն Հայրենիքի կերտմանը, որի մասին երազել են մեր ազգի մեծերը:

 

-Մեր ժողովուրդը, այո, ի վերջո պիտի հավաքվի իր Հայրենիքում : Դարձյալ կուզեի հիշել իմ բառերով գրված՝ «Լույս»  ստեղծագործությանս տողերը, որտեղ նույն գաղափարն եմ վեր հանել՝

 Թող սկսվի Հայոց  մեր դարձը

Նաիրյան մեր աշխարհի,

Թող օծվի Հայոց մեր ազգը,

Միասնության սուրբ խաչով:

Տեր, մեզ տուր  այն սուրը, որ

Պաշտպան լինի մեր հայ ազգին,

Սուրը հրեղեն, սուրը երկնային,

Սուրը քո խոսքի, Ամեն:

 

Եվ սա լինելու է: Վստահ եմ, որ լինելու է, որովհետև աշխարհը հարափոփոխ է…Հայը ո՛ր երկիր գնում է, ծաղկացնում է…Բայց ժամանակն է, որ մե՛ր երկիրը ծաղկացնենք: Եվ վաղ թե ուշ հայության հատվածները պիտի՛ վերադառնան Հայրենիք: Ես մարդկանց գիտեմ, որ իրենք երբեք չեն եղել Հայաստանում, ծնվել են օտարության մեջ, բայց , գալով Երևան, չեն ուզում գնալ Հայաստանից…Իրենց մեջ արմատներն են խոսում: Հավատում եմ, որ ազգի վերածնունդը լինելու է…

Ի զուր չէր Բայրոնն ասում, որ  «Եթե ուզում ես հպարտանալՀպարտացիր իտալերենԵթե ուզում ես հրամայելհրամայիր գերմաներենԵթե ուզում ես սեր խոստովանելխոստովանիր ֆրանսերենԵթե ուզում ես հայհոյելհայհոյիր թուրքերենԵթե ուզում ես արևելքն զգալկարդա պարսկերենԻսկ եթե ուզում ես աղոթելաղոթիր միմիայն հայերենՄիայն հայերե´նՀայերենը Աստծո հետ խոսելու միակ լեզուն է... »:

 

Այս գաղափարով է ապրում ու արարում մաեստրո Գարի Քյոսայանը՝ հավատով, որ Հայը շարունակելու է իր պատմական ընթացքը: Եվ նրա երաժշտությունը լսելիս հնարավոր չէ չզգալ ա՛յն Լույսը, որը իրենց հոգում ունեին նաև պատմական ծանրագույն ժամանակներում ապրած մեր անցյալի մեծերը: Նրանցից մեկն էլ Մեծն Հովհաննես Թումանյանն էր, ով տառապյալ ազգի հետ խոսեց ոչ թե  անհույս ցավի, այլ պայքարելու և հարատևելու բորբ Հավատի լեզվով: Եվ մեր սիրելի Մաեստրոն , լինելով զավակը ա՛յս ժողովրդի և մեր մեծերի արվեստի ու գաղափարների արժանի շարունակողը երաժշտության ասպարեզում, միշտ սիրում է կրկնել Հովհաննես Թումանյանի՝ դեռևս 1915-ին գրված «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տողերը.

-Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքինԱրարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներոր չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերովնոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող

 

Հայստանի Ժուռնալիստների միության անդամ


Հետևեք մեզ՝ այստեղ

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Առաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշումՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՀրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրԱլիևին հունից հանել է Արցախի մասին եվրոպական բանաձևըԱնձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՄաքուր պոեզիա. «Ինտերի» հրապարակումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի խաղին«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԳյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվել է ավտոմեքենաՈղբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել էԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինԱրտակարգ դեպք ԵրևանումՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿոմիում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 10 վիրավոր կաԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԿարճատև անձրև, ամպրոպ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է կարկուտՄիլիոնավոր դոլարներ՝ գաղտնալսելու համար. Ինչու՞ է Փաշինյանը զենքի փոխարեն սարքեր առնումՏարադրամի փոխարժեքը «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքՍահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Այս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան
Ամենադիտված