Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել Տղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր Հարսանիք կամ նշանադրություն. կենդանակերպի այս նշանները բախտավոր կլինեն սիրո մեջ դեկտեմբերի 8-ից «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է «Բարձրացա բեմ, ոտքերս սկսեցին դողալ». Արթուր Գրիգորյանի երգի պրեմիերան՝ «Տարվա երգ 2025»-ի բեմում. տարվա լավագույններն ու հույզերը ետնաբեմում Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս» Անիի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել


Մշտական անպատրաստություն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլոր հնարավոր վատագույն սցենարներին պատրաստ լինելը ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ներկա ժամանակաշրջանը առավել հստակ է դա ապացուցում: Ու առաջին հերթին դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հակամարտությունների կամ պատերազմների վտանգների մասին է, այլև եղանակային անոմալիաների ու տարերային աղետների, որոնք կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման համատեքստում ավելի հաճախակի են դարձել։

Սակայն չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանը շատ դանդաղ կամ ընդհանրապես չի արձագանքում նման սպառնալիքներին։ Չկան նախապատրաստական աշխատանքներ։ Ինչ ծավալի փորձանք էլ գալիս է, գրեթե միշտ անպատրաստ ենք դուրս գալիս։ Օրինակ՝ նվազ տեղումների պարագայում, երբ երաշտային իրավիճակ ենք ունենում, պարզվում է, որ ժամանակին անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու ամեն անգամ կառավարությունը որոշում է ընդունում ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը՝ խախտելով լճի էկոլոգիական բալանսը։ Երբ շատ տեղումներ ենք ունենում, նույնպես արտակարգ իրավիճակ ենք ունենում։ Մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում մի փոքր ուժեղ անձրևի դեպքում ջուրը կուտակվում է փողոցներում և անցումների տակ, ու այդ հատվածները կաթվածահար են լինում։

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, դրա վառ վկայությունն է։ Երկրի հյուսիսայի հատվածում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր հորդառատ անձրևները, կարկուտը, փոթորիկը և ուժեղ քամին աղետալի իրավիճակ են ստեղծել՝ լուրջ վնասներ պատճառելով։ Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, այստեղ պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, հազիվ թե Նիկոլ Փաշինյանն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ որևէ նախապատրաստություն չկա արտակարգ իրավիճակների դեպքում, երկրորդ՝ դրանց տեղի ունենալուց հետո էլ պետական համակարգը շատ ուշացած է արձագանքում դրանց հետևանքները վերացնելու տեսանկյունից։

Ամենախորքային խնդիրը վերաբերում է հենց պետական կառուցվածքի ադեկվատությանն ու այդ կառուցվածքը ղեկավարողներին։ Շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրի մի հատվածում աղետալի իրավիճակ է, կառավարությունում հանգստի ռեժիմում էին։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Դե, մարդիկ հանգստանում են, հո «ինչ-որ» ավերածությունների համար իրենց կիրակին չէին զոհաբերելու: Եվ սա դեռ միայն ներքին կազմակերպվածության ձախողումն է։ Իսկ երբ դրան գումարում ենք միջազգային իրադարձությունների նկատմամբ Հայաստանի արձագանքի դանդաղկոտությունը, դառնում է պարզ, որ գործ ունենք կոնկրետ սպառնալիքների հետ։

Մինչև Հայաստանը համակերպվում է կտրուկ կամ անսպասելի միջազգային իրադարձություններին ու որոշում, թե դրանց ինչպես պետք է արձագանքի, արդեն տևական ժամանակ է անցած լինում ու անհրաժեշտ պահը՝ բաց թողնված։ Բայց երբ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքականապես անկայուն ու բարդ տարածաշրջանում, պետք է հաշվի առնել զարգացումների յուրաքանչյուր ուղղություն։ Ու թեման լուրջ է հատկապես հնարավոր պատերազմի դեպքում, որն անընդհատ կախված է մեր գլխավերևում։ Բաքվից անընդհատ պահանջներ են հնչում, չի իջեցվում ռազմական հռետորաբանության մակարդակը։ Ու նույնիսկ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից են հնչում ահազանգեր, որոնցում չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հնարավորությունը։

Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է պատերազմի պատրաստ լինել։ Այնինչ, պետք է ընդունել, որ ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունն այսօր պատերազմի պատրաստ չեն։ Չկան պատերազմին հարմարեցված ենթակառուցվածքներ, ապաստարաններ, պահեստարաններ, մատակարարման սխեմաներ և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ հանրությունն էլ պատշաճ տեղեկացված չէ, թե ինչ պետք է անի պատերազմական իրավիճակում։ Մարդկանց հետ այս ուղղությամբ աշխատելու քայլեր ընդհանրապես չկան։ Իսկ դրա արդյունքում, Աստված մի արասցե, եթե պատերազմական իրավիճակ լինի, ապա խուճապն անխուսափելի կլինի՝ հանգեցնելով աղետալի հետևանքների։ Նույնիսկ եվրոպական այն երկրներում, որտեղ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, սկսել են նախապատրաստվել պատերազմի հնարավոր սցենարների։ Ապաստարաններ, բունկերներ են կառուցում, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծում, բնակչությանը նախապատրաստում և իրազեկող բուկլետներ բաժանում։ Իսկ Հայաստանում, որտեղ իրավիճակը շատ լուրջ է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Նրանք իրենց ճոխ կյանքն են վայելում, ի՞նչ աղետներ, ի՞նչ պատերազմի վտանգ, ի՞նչ ժողովուրդ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՏղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀարսանիք կամ նշանադրություն. կենդանակերպի այս նշանները բախտավոր կլինեն սիրո մեջ դեկտեմբերի 8-ից «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է «Բարձրացա բեմ, ոտքերս սկսեցին դողալ». Արթուր Գրիգորյանի երգի պրեմիերան՝ «Տարվա երգ 2025»-ի բեմում. տարվա լավագույններն ու հույզերը ետնաբեմում Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս» Անիի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել ՊՆ-ն անդրադարձել է սպայի մաhվան դեպքի մասին լուրերին Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Կյանքից հեռացել է ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանը Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով «Տոնական կախարդանք». Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը Նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են Ռուսաստանից AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան. Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին Այն փաստը, որ մեր ժողովուրդները դարերով ապրում են միասին, առանձնահատուկ նշանակություն է հաղորդում մեր երկրների միջև հարաբերություններին. Ալիևն՝ Արաղչիին Հեղուկ գազը կրկին թանկացել է․ նոր գին Դոհայում Արմեն Գրիգորյանը Կատարի Էմիրի խորհրդականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոն բախվել են իրար Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըՎիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղայինՖրանսիան դեմ է իր բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը. FT Երևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա տուժած Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են. Կալլասը՝ Թրամփի վարչակազմի՝ ԵՄ-ին դիմադրողականություն ցուցաբերելու հայտարարության մասին Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
Ամենադիտված