Չավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Մեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան Հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում 2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ Տարադրամի փոխարժեքները մայիսի 30-ին Խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ Կարապետյան Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար․ Սուրեն Սուրենյանց Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան


Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը ոչ միայն ապահովում է սննդամթերքի մատակարարումը, այլև նպաստում է տնտեսական կայունությանը, սոցիալական բարեկեցությանը և բնապահպանական հավասարակշռությանը։ Անասնապահության դերը սննդի անվտանգության ապահովման գործում առանձնահատուկ է, քանի որ այն անմիջականորեն կապված է մարդու առողջության, սննդի որակի և մատչելիության հետ։ Հայաստանի անասնապահության ոլորտում վերջին տարիների զարգացումները, հատկապես անցած տարվա ընթացքում արձանագրված միտումները բացահայտում են մի շարք խորը համակարգային խնդիրներ, որոնց լուծման բացակայությունը կարող է հեռանկարում լուրջ բարդություններ ստեղծել ինչպես գյուղատնտեսական ոլորտի, այնպես էլ սննդային անվտանգության համակարգի համար։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել, բացառությամբ տնային թռչունների և ձիերի։ Հետաքրքրական է, որ այծերի գլխաքանակը աճել է 4,1 անգամ, ինչը պայմանավորված է հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջաններում իրականացվող ծրագրերով։ Սակայն այս աճը դեռևս չի փոխհատուցում ամբողջ համակարգում արձանագրված ընդհանուր անկումը և չի ապահովում բավարար հենարան ընդհանուր շուկայի կայունության համար։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին մեկ տարում նվազել է 3,6 տոկոսով, կովերինը՝ 4,9 տոկոսով, խոզերինը՝ 1,8 տոկոսով, ոչխարներինը՝ 3,2 տոկոսով, այծերինը՝ 11,6 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 7,4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակն, ի հակադրություն այս միտումների, աճել է 9,3 տոկոսով։ Այս թվերը ցույց են տալիս, որ թե՛ կաթնատու, թե՛ մսատու կենդանիների պահպանումը Հայաստանում շարունակում է դժվարանալ։ Իսկ խոշոր եղջերավոր անասունների և կովերի թվի նվազումը անմիջականորեն ազդում է կաթնամթերքի արտադրության վրա, ինչն արդեն իսկ շուկայում արտահայտվում է կաթի պակասով և դրա փոխարինման փորձերով։

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ փոքր անհատական տնտեսությունները աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ ոլորտում աճում է խոշոր առևտրային ընկերությունների ազդեցությունը։ Տնային տնտեսություններում գրանցված այս անկման ֆոնին որոշակի աճ է արձանագրվել առևտրային կազմակերպությունների կողմից պահվող անասունների գլխաքանակում։ Խոշոր եղջերավոր անասունների թիվն այս հատվածում աճել է 36,3 տոկոսով, կովերինը՝ 18,8 տոկոսով, իսկ տնային թռչուններինը՝ 12,8 տոկոսով։

Այս միտումը հղի է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով, որոնցից գլխավորը շուկայի օլիգոպոլացման և գների աճի վտանգն է։ Առևտրային ընկերությունների ձեռքում անասնապահության ոլորտի կենտրոնացումը ստեղծում է օլիգոպոլ պայմանավորվածությունների վտանգ։ Բնական է, որ մրցակցության բացակայության պայմաններում խոշոր ընկերությունները կսկսեն թելադրել այն գները, որոնք իրենց են ձեռնտու, այլ ոչ թե սպառողին։ Այսինքն, շուկան կարող է վերահսկվել սահմանափակ թվով տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք, ի տարբերություն փոքր ֆերմերների, կարող են ճկունորեն կարգավորել գները՝ անկախ առաջարկի և պահանջարկի բնական շարժումներից։

Անասնապահության ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, որ այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը պետության անտարբերությունն է։ Հայաստանը չունի հստակ պետական ռազմավարություն կաթնատու և մսատու կենդանատեսակների բուծման ուղղությամբ, բացակայում են համապարփակ ծրագրեր՝ հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին։ Արդյունքում տարիների ընթացքում տեղական անասունների ցեղատեսակներն աստիճանաբար դեգրադացվել են, կաթնատվությունն ու մսատվությունը՝ նվազել։ Այս բացը փորձում են լրացնել ներկրված գենետիկ նյութերով, սակայն դրանք հաճախ համարժեք չեն տեղական պայմաններին ու առանձնահատկություններին, ինչի հետևանքով ֆերմերները կանգնում են նոր ռիսկերի և լրացուցիչ ծախսերի առաջ։

Իսկ կաթնամթերքի շուկայում առաջ եկած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են հավել յալ խնդիրներ ստեղծել մարդկանց առողջության համար։ Մյուս կողմից էլ՝ որակական ցածր հատկանիշներ ունեցող էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական կաթնարտադրողներին, որոնք որակյալ մթերք են ապահովում։

Ինչ վերաբերում է խոզաբուծության ոլորտին, ապա արձանագրված իրավիճակն ունի իր առանձնահատկությունները։ Մեր երկրում խոզաբուծությունը զարգացնելու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված։ Եվ Հայաստանը մեծ քանակությամբ կենդանի խոզ և պաղեցված խոզի միս է ներկրում, հիմնականում՝ Ռուսաստանից։ Այս միսը հաճախ վաճառվում է որպես տեղական արտադրանք, ինչի արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում դիմակայել ցածր գնային մրցակցությանը։ Ներկայում խոզի մսի ինքնարժեքը Հայաստանում բարձր է, և նույնիսկ խոշոր խոզաբուծարանները մեծ դժվարությամբ են մնում շուկայում։ Սա հանգեցրել է խոզերի գլխաքանակի նվազմանը՝ ինչպես անհատական, այնպես էլ առևտրային տնտեսություններում։ Վիճակագրական տվյալներով, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 182315 գլուխ խոզ, որից 134961-ը՝ անհատական տնտեսություններում, իսկ 47354-ը՝ առևտրային կազմակերպություններում։ Սա վկայում է, որ անկման միտումը համատարած բնույթ ունի։

Հատկանշական է, որ թռչնաբուծության ոլորտում դիտվում է հակառակ պատկերը։ Բնական է, որ բնակչության վճարունակության նվազման ֆոնին թռչնամսի սպառումը շարունակաբար աճում է։ Թռչնամիսը մնում է ամենամատչելի սպիտակուցային աղբյուրը լայն շերտերի համար, և կանխատեսվում է, որ առաջիկայում թե՛ տեղական, թե՛ ներկրված թռչնամսի սպառման ծավալները կշարունակեն աճել։ Սա ոչ միայն արձագանք է տնտեսական իրավիճակին, այլ նաև կարող է դիտարկվել որպես սպառողական վարքագծի փոփոխության ցուցիչ։ Բարձր վճարունակության պայմաններում, բնականաբար, կարմիր մսի սպառումը կաճեր, սակայն ներկայում բնակչության մեծ մասը ստիպված է սահմանափակվել ավելի մատչելի ապրանքներով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում։ Անհատական ֆերմերների նահանջը և խոշոր ընկերությունների դիրքերի ուժեղացումը ցույց են տալիս, որ առանց պետական միջամտության շուկան կգնա դեպի օլիգոպոլ մոդել՝ սահմանափակ մրցակցությամբ և բարձր գներով։ Բացի այդ, պետական մակարդակով անհրաժեշտ է մշակել ցեղային բարելավման և տեղական պայմաններին հարմարեցված բուծման ծրագրեր՝ կանխելու տեղական անասունների դեգրադացիան։ Առանց նման քաղաքականության շարունակաբար կաճի ներմուծված կաթի փոշու, խոզի մսի և այլ փոխարինիչների տեսակարար կշիռը՝ խորացնելով կախվածությունը արտաքին շուկաներից։

Սրան պետք է ավելացնել նաև սննդի անվտանգության հետ կապված վտանգները։ Տեղական արտադրության շարունակական կրճատումը նշանակում է, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կունենա սննդամթերքի նվազ ինքնաբավության մակարդակ, ինչը կարող է լրջագույն մարտահրավեր դառնալ։ Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտադրել, որ անասնապահությունը միայն գյուղատնտեսական ենթաճյուղ չէ։ Այն կենսական նշանակություն ունի գյուղական համայնքների կենսունակության պահպանման համար, այդ թվում՝ բնակչության պահանջները բավարարելու, աշխատանքի ապահովման, եկամուտների ստացման և արտադրանք թողարկելու տեսանկյունից։

Բայց խնդիրը միայն արտադրանք թողարկելով չի ավարտվում, շատ կարևոր է նաև այդ արտադրանքի բարձր որակը, սննդի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը՝ հատկապես մսամթերքի մթերման դեպքում։ Եվ այս հարցում էական անելիք ունի ՍԱՏՄ-ն, որի հետ կապված տարբեր ահազանգեր են հնչում, թե վերջին շրջանում վերահսկողությունը թուլացրել է ու մի շարք ուղղություններով ոչ միայն բացեր, այլև տոտալ ձախողումներ են նախանշվում։

ԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա ԿոստանյանՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԿրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՀունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում Արևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում է2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ ՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՀամոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաՏարադրամի փոխարժեքները մայիսի 30-ին Բա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար․ Սուրեն Սուրենյանց «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ ԿարապետյանՄտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին
Ամենադիտված