Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվել ԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ


Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել ևս՝ ՀՀ անկախ պետականության վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանություն բառը:

Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կգա, երբ սպասելու ենք, թե Հայաստանի ղեկավար համարվողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանություն բառը... Ասաց: Նույնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադեպ ձևով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առավոտ կանուխ, զուտ իր քպականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրված»: Հա, նույնիսկ «ուղերձ» հղեց:

Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողությունները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարվում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա քպականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում Ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ավելին, որքան էին նեղված թուրքական և ադրբեջանական դրոշներն այրելուց...

Ընդհանրապես, Ջահերով երթն անցկացվում է արդեն 26-րդ տարին անընդմեջ. այն կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից, մասնակցում են նաև այլ քաղաքական ուժեր՝ իրենց համերաշխությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարգելով Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններն աջակցել են երթին, հազարավոր մարդիկ մասնակցել են Ջահերով երթին, այրել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը, և այդ ամենը դարձել է ոգեկոչման կարևորագույն մի արարողություն, որն այլևս ավանդույթ է, ընդ որում՝ չափազանց գեղեցիկ ավանդույթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը, թշնամիներով շրջապատված լինելով՝ արարելու, ստեղծելու իրավունքը։

Մի քանի տարի շարունակ արդեն Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանական քարոզչամեքենայի և հարակից սատելիտ- «փորձագետների» ծառայություններից օգտվելով, փորձում են արժեզրկել Ջահերով երթը, ներկայացնել այն՝ որպես ինչ-որ հակաքաղաքակրթական գործողություն։ Իսկ այս տարի փաշինյանական իշխանությունը այնքան է չափերն անցել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատապարտել է Ջահերով երթն ու Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Այս տարի մեկ այլ խորհրդանիշ էլ էր ընտրված՝ Արարատի պատմական խորհրդանիշը։ Ցեղասպանության ճանաչումն ու Արարատի պատմական խորհրդանիշի պահպանումը այսօր Հայաստանում վտանգված են, գործող իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, փորձում են մոռացության մատնել Ցեղասպանությունը, ինչպես նաև Սուրբ Լեռը, և հենց դրա դեմ էլ ուղղված էր Ջահերով երթը։

Վերադառնալով Ջահերով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև իրենց ավելի անվտանգ զգալու համար փաշինյանական իշխանությունը գրեթե հազարից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, և լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն, հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։ Հարցին, թե որպես «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տվել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե, քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպես էլ չէր նշել, թե արդյո՞ք որպես քաղաքացի և պահանջատեր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թվացել էր, որ ոստիկաններն ավելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանությունը մեկ անգամ ևս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրությունից. հայ ժողովուրդը, ի տարբերություն Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Ցեղասպանությունը ուրանալու հարցում Փաշինյանին աջակցող հանրային որոշակի զանգվածի, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչպես է ուրանում Ցեղասպանությունը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դավաճան»։

Փաշինյանը, թերևս, դեմ չէ, որ իրեն դավաճան ասեն, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը, բայց նրա վախերն արդեն իսկ մատնում են, որ գործող իշխանությունը զգում է իր վերջը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Արտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
Ամենադիտված