Երգ, պար, զարդարված սեղաններ. «Մուրզիլկա» մանկապարտեզում մեծ շուքով նշվեց Սուրբ Զատիկը (լուսանկարներ, տեսանյութ)
Մշակույթ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Գունեղ միջավայր՝ զատկական ուտեստներով, զարդարված սեղաններ, երգ, պար, բեմականացված խաղիկներ ու ամենակարևորը՝ մեծ ոգևորություն ու տոնական տրամադրություն, որոնց հաղորդակից էին նաև միջոցառմանը ներկա հյուրերը: «Մուրզիլկա» մանկապարտեզում թևածում էր տոնական մթնոլորտը: Միջոցառման գլխավոր թեման՝ Սուրբ Զատիկն էր՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Մանկապարտեզի սաները, դաստիարակչական կազմի ու տնօրինության գլխավորությամբ՝ ամենայն մանրակրկտութամբ են պատրաստվել տոնական միջոցառմանը: Միջոցառման բացման խոսքն իհարկե վերապահված էր հոգևորականին: Տերունական աղոթքով ու օրհնությամբ սկսվեց հանդիսությունը:
Մանկապարտեզի դաստիարակ Լուսինե Բեգլարյանի խոսքով՝ իրենց կողմից խնդիր են ունեցել Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկի՝ Զատկի հոգևոր իմաստը ուսուցանել երեխաներին, ինչու ոչ նաև ծնողներին, որը հաջողությամբ կատարել են:
Այսպիսի միջոցառում կազմակերպել են առաջին անգամ, որտեղ ներգրավված են նաև երեխաների ծնողները, ովքեր անգամ աչքի ընկան իրենց երաժշտական կատարումներով: Բակում՝ տարբեր տաղավարներում, ներկայացված էին երեխաների ծնողների թխած զատկական ուտեստները:
Կարևորելով արցախցիների ներգրավվածությունը միջոցառմանը՝ մանկապարտեզի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ կարևորում են ազգայինը, քանի որ, եթե ոչ երեխաները, ապա ով պետք է պահի մեր ազգային արժեքները. «Արցախին չանդրադառնալ չէինք կարող, Արցախին չանդրադառնալ, նշանակում է չհիշել մեր ակունքները, մեր հիմնական արմատները, կարծում եմ դա մեր առաջնային խնդիրն է հիմա, որ սերունդների մեջ էլ սերմանենք այն արժեքները, որով մենք մեծանում ենք»,- ասաց Հովհաննիսյանը:
Միջոցառումը եզրափակվեց զատկական տոնին բնորոշ «ձու կռվեցնելու» ավանդույթով, որից հետո ժյուրիի անդամները՝ տալով համապատասխան գնահատականներ՝ միջոցառման մասնակիցներին շնորհեցին պատվոգրեր:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram