«Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր Կամենդատյան ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենք Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում


Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ

Հասարակություն

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։

Նրանք

Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է...

«Մերոնք»

Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։

Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։
Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։

Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Վահագն Մելիքյան
Արտակարգ և լիազոր դեսպան,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները
Ամենադիտված