Դեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Թրամփ Խոշոր վթար՝ Կոտայքում, «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ Անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ Եթե կա թիմ, որն այստեղ կարող է «քամբեք» անել, ապա դա «Ռեալն» է․ Արբելոա ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ


«Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»

Վերլուծություն

Այս տարվա մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր»։ 

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը վերհիշում է 1992 թ.-ը: «Առաջին նախագահը և իր թիմը փորձում էին ցույց տալ, որ մեր ինքնությունը ցավի հետ նույնացնելը սխալ է և պետք է վերանայել մեր ընկալումները: Այս առումով տարաձայնություններ են եղել է և մինչև անգամ դրանք արտացոլված են այդ ժամանակվա տպագիր մամուլում: Բայց ինչո՞ւ դա մեծ զարգացում չի ստացել: Երբ խոսում ենք ցեղասպանության, ցավի և այլնի մասին, պնդում եմ՝ գերադրական եղել է հայկական հողի վրա հայկական պետություն ունենալու գաղափարը: Ցավի ու կորուստների մասին ենք խոսում, բայց այդ բոլորը ամրացրել և զարգացրել է ցանկությունը և կամքը պետություն ունենալու: Օրվա իշխանությունը կարծես չի տեսնում այդ կապը, նա տարանջատում, աղճատում է այդ երկու գաղափարները: Եթե մնայինք էմոցիոնալ խորը ցավի շրջանակներում, դա արգասաբեր չէր: Ցեղասպանությունը եկել է հաստատելու ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը: Երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ պետական հստակ քաղաքականություն է որդեգրվել: 1995 թ.-ին ընդունված Սահմանադրության մեջ ներառվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող կետը: Դա տեղի է ունեցել վերին աստիճանի թեժ պայքարի շնորհիվ: Նրանց, ովքեր պայքարել են դրա համար, պատմական հիշողությունը ոչ թե խեղճացրել է, հակառակը՝ կոփել է իսկական և անկախ պետություն ունենալու կամքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Պետական պաշտոնյաների մակարդակով մեզ ասում են, որ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել այդ տարիներին, «դա մեզ ոչ մի տեղ չի տանի»: «Կասեի, որ դա անգրագիտություն է, եթե համոզված չլինեի, որ դա մտածված ազգը և ազգային պետությունը քայքայող գաղափարախոսություն է: Գլոբալիստական կենտրոններում տասնյակ տարիներ առաջ և հիմա մշակվող գաղափարախոսություն է, որը փորձում են փաթաթել անգրագետ, նոր-նոր կայացող ազգերի վզին: Պետք է ասեմ, որ, ի պատիվ աֆրիկական մի շարք պետությունների, որոնցից երեքում եղել եմ, կարողացել են շատ շուտ հասկանալ դա, և շարունակում են ազգային պետության կառուցումը: Ժամանակակից պատմությունը արդեն դարեր շարունակում է ազգային պետություն ստեղծելու և զարգացնելու ճանապարհով: Երբ ասում ենք, որ ուզում են պատմական հիշողությունը ջնջել, դա էմոցիոնալ ձևակերպում է: Իրականում ուզում են մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Ազգային բառն այսօր թիրախ է դարձել: Այսօր հակադրում են հայրենիքը պետությանը: Նրանց ներկայիս գործողություններն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունեն՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Տեսեք՝ Արարատ և Արագած լեռների հակադրությունն են իրականացնում, դա էմոցիոնալ տիրույթում շատ է քննարկվում և բարկացնում մարդկանց, բայց ազգային և պետական ձևակերպումների հակադրություններն այդքան հուզմունքներ չեն առաջացնում: Որպես անկախ պետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ ենք, ուշադրություն՝ ոչ թե միացյալ պետությունների: 14-17-րդ դարերում եվրոպական պետությունները կայանում էին որպես ազգային պետություններ: Այսօր թիրախը ոչ թե զուտ ցեղասպանությունն է, որքան ազգային պետության գաղափարը մեր մեջից ամբողջովին հանելու ձգտումը։ Երբ ազգայինը հանում ես, թողնում ես զուտ կանոնակարգված պետական կառույց, կարող ես լինել Թուրքիայի վիյալեթ, Ռուսաստանի գուբերնիա, ԱՄՆ-ի նահանգ: Ցեղասպանություն ճանաչելը և աշխարհի տարբեր կետերում դրա կանխարգելմանը մասնակցելը մեր պարտականությունն է: Ներկայիս իշխանավորները կարծում են, թե ցեղասպանությունը զուտ ազգային երևույթ է: Մի ազգը՝ թուրքերը կոտորել են հայերին: Իրենք կիրթ չեն, ընդամենը գրաճանաչ են: Հայաստանը, ինչպես ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները, պարտավորություն ունեն մասնակցել ցեղասպանության կանխարգելման գործընթացին: Կանխարգելման կարևորագույն մասը եղած ցեղասպանությունների մասին հիշողությունը, գիտելիքը տարածելն է, որպեսզի դրանք կանխվեն: Դա միջազգային պարտականություն է: Հայաստանը պարտավոր է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործություն, միշտ պահել իր արտաքին քաղաքականության մեջ: 1915 թ.-ի մայիսի կեսերին Ռուսաստանը, Բրիտանիան և Ամերիկան ընդունել են միասնական հայտարարություն, որտեղ բնութագրել են այդ ոճրագործությունը՝ որպես մարդասիրության և մարդկության դեմ հանցագործություն, այդ ժամանակ դեռ չկար ցեղասպանություն եզրույթը: Այս հարցի առկայությունը մեր արտաքին քաղաքականության մեջ միջազգային հանրության առջև մեր պարտականություններից մեկն է, երկրորդ՝ Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը տեղի է ունեցել հայերի հանդեպ ցեղասպանության ուսումնասիրության արդյունքում, այսինքն՝ այդ պատմությունը ոչ միայն մեր ազգային հիշողությունն է, դա մարդկության համաշխարհային պատմության մեջ կարևոր տեղ ունի: Ցեղասպանության ճանաչումը կոնկրետ Թուրքիայի կողմից երաշխիքներից մեկն է, որ չի իրականացնելու ևս մեկ ցեղասպանություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ցեղասպանությունը մեկ օրում տեղի չի ունենում, ցեղասպանագետները տարբերակում են դրա ութ կամ տասը փուլ: «Վերջին փուլը համարվում է ցեղասպանությունն ուրանալը կամ մերժելը: Օրվա իշխանությունները մասնակցում են ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործության ուրացման և դրա դեմ կանխարգելիչ գործողություններին չմասնակցելու քաղաքականությանը: Հասկանում եմ մարդկանց էմոցիաները, բայց այս ամենն ունի շատ ավելի խորքային, հեռահար և կործանիչ նպատակներ: Եթե ազգային պետություն չես, պատրաստ ես դառնալ մեկ այլ պետության կցորդը, քո ինչի՞ն է պետք է ցեղասպանության դեմ պայքարելը: Իսկ այս դեպքում կարծես ձգտում են դառնալ հենց Թուրքիայի կցորդը, որի պետական քաղաքականությունն է ցեղասպանության ուրացումը: Մեր երկրում իշխանությունը ներսից զավթած թիմի քաղաքականությունն ամբողջովին նույնացնում են Թուրքիայի քաղաքականության հետ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Լուսինե Առաքելյան

 

Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿԱրագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն. կա 6 տուժած Մայիսի 3–5-ը ՀՀ օդային տարածքում կսահմանափակվեն մի շարք թռիչքներԻ՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Զոհված զինծառայողների ծնողները դիմում-հանրագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներինՑրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառինԼուսադեմին ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°CԼիոնել Մեսսին խարդախության մեջ է մեղադրվումԱյս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ ԿարապետյանԽոշոր վթար՝ Կոտայքում, ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա․ ShamshyanՀայաստանում սոված թոշակառու չկա. պնդում է ՓաշինյանըԴեպքից 1 օր առաջ զանգել էր տուն. մահացած 18-ամյա զինվորը 2.5 ամսվա ծառայող էր Նախագահ Սին ինձ պինդ կգրկի, երբ մի քանի շաբաթից հանդիպենք. Թրամփ «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԽոշոր վթար՝ Կոտայքում, «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի մեջ, վիրավnր կա Անհետ կորած 8-ամյա դպրոցականը գտնվել էՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը. Իրանի ԱԳՆ Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Անհայտ անձը կրшկ է բացել դպրոցի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանԵթե կա թիմ, որն այստեղ կարող է «քամբեք» անել, ապա դա «Ռեալն» է․ Արբելոա ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Պուտինի և Թրամփի՝ Չինաստանում հանդիպելու վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան. Պեսկով Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Իրանական երկրորդ նավը հատել է Հորմուզի նեղուցը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -4 աստիճան Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան
Ամենադիտված